Ռուսաստանի Դաշնութեան նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղարի յայտարարութիւնները սադրիչ է համարում։
«Նման յայտարարութիւնները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չէն համապատասխանում իրականութեանը։ Ռուս պաշտօնեաներից ոչ ոք դա չի ասել եւ որեւէ մէկի միջոիցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- NEWS.am-ի խնդրանքին ի պատասխան ասել է Պեսկովը։
Նշէնք, որ Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպէս նաեւ միանալ միութենական պետութեանը, յայտնել էր «Ազատութիւնը»։
Հանրային հեռուստաընկերութեան եթերում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպէս նաեւ Լաչինի միջանցքի փակումը տեղաւորւում են Հայաստանի վրայ Ռուսաստանի ճնշման շրջանակում։