«Հայկական դիւանագիտական աբսուրդ». Արթուր Խաչատրեանը՝ ԱԳ նախարարի եռակողմ հանդիպումից հրաժարուելու մասին

«Հայկական դիւանագիտական աբսուրդ». Արթուր Խաչատրեանը՝ ԱԳ նախարարի եռակողմ հանդիպումից հրաժարուելու մասին

Հայաստանն Ադրբեջանից պահանջում է բացել Լաչինի միջանցքը, իսկ Ռուսաստանից՝ ապահովել երթեւեկութեան անվտանգութիւնը․․․․ բայց ՀՀ արտգործնախարարը հրաժարւում/յետաձգում է գնալ եռակողմ հանդիպման ու այդ պահանջն ուղղակի ներկայացնել ադրբեջանցիներին ու ռուսներին․․․ Բա դիւանագիտութիւնը ո՞ր օրուայ համար է։ Սրանից էլ լա՞ւ առիթ։ Բա էլ որտե՞ղ ու ե՞րբ Հայաստանը պէտք է այս պահանջը ներկայացնի։ Մեղադրանքի երկու «հասցէատէրերը» միասին հաւաքուելու էին։ Դէ գնայիք, այնտեղ ձեր մեղադրանքները ներկայացնեիք, ձեր հարցերի պատասխանները պահանջէիք։

«Յետաձգում» են այցը մինչեւ ճանապարհը բացուի։ Է, բացուելուց յետոյ գնում եք բանակցութիւնների, որ ի՞նչ բանակցէք»,- գրել է նա։

Յիշեցնենք, արդէն 11 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մէջ է: Դեկտեմբերի 12-ի առաւօտեան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրւակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետեւանքով Հայաստանից ամէն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարաւոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետութիւն։

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ

ՀՅԴ անդամ,

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share