Ես յորդորում եմ բոլորին՝ օգնել իմ հայրենիքին․ Լեւոն Արոնեանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուն

Ես յորդորում եմ բոլորին՝ օգնել իմ հայրենիքին․ Լեւոն Արոնեանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուն

Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը գրառում է կատարել իր ֆէյսբուքեան էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուն։

«Այս պահին, երբ ողջ աշխարհը պատրաստւում է ձմեռային տօներին, Լեռնային Ղարաբաղում ապրող 120000 հայ աւելի քան տասն օր է շրջափակման մէջ է: Նրանք էկզիստենցիալ սպառնալիքի տակ են ադրբեջանցիների կողմից, որոնք տարբեր անօրինական մեթոդներ են կիրառում՝ շրջափակելու Ստեփանակերտի՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը:

Հայաստանն աւերիչ կորուստներ կրեց 2020-ի 44-օրեայ պատերազմի ընթացքում: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից ստորագրւած խաղաղութեան համաձայնագիրը նշում էր, որ ճանապարհը բաց է մնալու եւ ծառայելու է տարածաշրջանի բոլոր երկրներին: Հէնց հիմա Ադրբեջանի «բնապահպանական ակտիւիստները», որ տարբեր կեղծ պատճառաբանութիւններով փակել են ճանապարհը, ծաղրում են ռուս խաղաղապահներին:

Մինչ մենք նայում ենք տարբեր կազմակերպութիւնների՝ ադրբեջանցի պաշտօնեաների այս սադրիչ գործողութիւնները դատապարտելուն, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիւանդանոցները պայքար են մղում պաշարների նւազման հետ, իսկ սննդի պակասը մօտ է։

Ես յորդորում եմ բոլորին՝ իրենց ուժերի ներածին չափով, օգնել իմ հայրենիքին՝ տարածելով ուղերձը եւ գտնելով ուղիներ՝ օգնելու մեծ կարիքի մէջ գտնւող մարդկանց»,- գրել է Արոնեանը։

Share