Հերթական անգամ իշխանութիւնն իր պարտականութիւնը բարդում է Ռուսաստանի վրայ․ Արծուիկ Մինասեան
Հերթական անգամ իշխանութիւնը փորձում է մանիպուլեացիայ անել եւ հերթական անգամ բարդում է իր պարտականութիւնը Ռուսաստանի վրայ։ ՈՒզում եմ յիշեցնել, որ եռակողմ յայտարարութիւնը սկզբից ամօթով, բայց յետոյ հպարտութեամբ էիք յիշատակում ձեր իշխանութիւնն է յանձնել Քաշաթաղը, այլընտրանքային ճանապարհը Լաչինի, ձեր իշխանութիւնն է ստանձնել պարտաւորութիւն լինել Արցախի երաշխաւորը։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից յայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանը։
«Հիմա եկել եք այստեղ լոլոներ եք կարդում, թէ գնացեք ռուսներից պահանջեք։ Ռուսներից էլ պէտք է պահանջենք, բայց առաջին պատասխանատուն դուք եք, Հայաստանի իշխանութիւնն է, որ երկիրը հասցրել է այս օրին։ Հիմա արտաքին հետախուզական ծառայութիւն եք ստեղծում, ՊՊԾ-ն եք հանում տանում, թէ սուլթանական-իշխանական համակարգ եք ստեղծում մէկ անձի շուրջ։ Դա ոչ մի ձեւ չի կարող փարատել այն մտահոգութիւնը, որ Արցախը շրջափակման մէջ է։ Անվտանգութեան երաշխաւորութեան ստանձնումն ի դէպ դուք ինքներդ եք գրել, ձեր ծրագրում եք գրել։ ԱԽ գրասենեակի գործողութիւնների ծրագրում գրուած է Արցախի հանրապետութեան իրաւունքների պաշտպանութիւն։ Բոլոր երկրներում էլ, իսկ առաւել եւս Հայաստանի եւ Արցախի թիւ մէկ պատասպանատուն դուք եք»,- ասաց նա։
Պատգամաւորը նշեց, որ 2 ու կէս ամիս է հարցադրումներ են ուղարկել իշխանութեանը, բայց մինչեւ հիմա պատասխան չկայ։
Տեր չեք այն ստորագրութեանը, որը ժամանակին համարում էիք փրկութիւն․ Գեղամ Մանուկեանը՝ ՔՊ-ին
Այն փաստը, որ կառավարութիւնը այսպիսի կարեւոր հարց բերում է մէկժամեայ քննարկման ռեժիմով, ամէն ինչ ասուած է։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից յայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։
«Նախագիծը հիմանուորում է քառօրեայի դասէրով, բայց այդ ժամանակուայ հետախուզութեան պաշտօնից ազատուածին յետոյ Փաշինեանը դարձնում է Գլխաւոր խորհրդական, յետոյ Պաշտպանութեան նախարար։ Հիմնաւորում ենք 44-օրեայի դասէրը, բայց մինչեւ հիմա 10 ամիս Ռազմական հետախուզութեան պետ մենք չունենք, նախկին պետն էլ բանտարկուած է։ Հիմանուորում են միչեւ 2050թ․ Հայաստանի զարգացման ռազմավարութիւն, որի մէջ մի նախադասութիւն է, մինչեւ 2050թ․ ունենաք աշխարհի 10 ամենաարդիւնաւետ հետախուզական ծառայութիւններից մէկը, ֆուտբոլի նման մի բան։ Իսկ իրականում այսօր, երբ այս հարցն է բերւում, արդէն 9-րդ օրն է՝ Արցախը շրջափակուած է, բլոկադայի մէջ է, իշխանութիւնը թեւերն է թոթում, ասում է ինչ անեմ, հոյ մենք չենք փակել, ասում են ու շարունակում են իրենց առօրեայ կեանքը՝ անհոգ, նախատօնական, հարսանիքներում ու թշնամու կրակի տակ յայտնուած երբեմնի առողջարաններում ժողով անելով։ Բա ո՞վ է փակել, ասում են ռուս խաղաղապահների պատասխանատուութեան տակ է։ Ուրեմն տէր չեք այն ստորագրութեանը, որը ժամանակին համարում էիք փրկութիւն, նոյեմբերի 9-ի յայտարարութեան 6-րդ կէտ, որտեղ ասում էիք Հայաստանն Ադրբեջանի Հանրապետութեանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը մինչեւ 2020թ․ նոյեմբերի 15-ը, Լաչինի շրջանը՝ մինչեւ 2020թ․-ի դեկտեմբերի 1-ը»,- ասաց նա։
Պատգամաւորի խօսքով՝ Արմէն Գրիգորեանը ընդդիմութեանն ասում է` գնացեք ռուսներին համոզեք, մենք ինչ անենք. մէկ բան կարող եք անել, կարող եք` գնալ, ով էլ գայ, աւելի լաւ կ’անի։
Ձեր գործը մենակ Արցախին փող տա՞լն է, էն էլ պարտքով. Արթուր Խաչատրեանը՝ ՔՊ-ին
Կայ Գորիս Ստեփանակերտ ճանապարհ եւ կայ Գորիս Ստեփանակերտի մի փոքր հատուած, որը կոչւում է Լաչինի միջանցք։ Այս միջանցքը, մինչեւ նոր փոփոխութիւնները 10 կմ-ի չափ էր։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից յայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր:
«Գորիս Ստեփանակերտ ճանապարհը 100 կմ-ի չափ է, եւ թուրքերը փակել են ճանապարհը ոչ թէ Բերձորի մօտակայքում, այլ՝ Ղարաբաղի ներսում, Շուշիի քարին տակ հատուածում։ Լիսագորից սկսած արդէն որոշակի խնդիրներ կան, բայց թուրքերը հաւաքուել եւ այդ վրանները դրել են Գորիսից բաւականին հեռու՝ Շուշիի հատուածում։ Բա դուք ի՞նչ եք ասում, այդ ամբողջ ճանապարհը Գորիսից Ստեփանակերտ, դա է ռուսական վերահսկողութեան տիրոյթը: 5 կմ, այդքանին է ընդհամէնը վերաբերւում։ Եղծահող, որ գնում եք 5 կմ-ից այս կողմ է, թուրքերը նոյն տրամաբանութեան խփեցին, մտան Խծաբերդ, ասեցին 5 կմ-ից այն կողմ է,հիմա այս ելոյթը կարող է մէջբերէն, ասէն ընդհամէնը 5 կմ է, այսինքն Գորիսից դուրս ես գալիս մինչեւ Ստեփանակերտ, ընդհամէնը 5 կմ պէտք է լինի։ Բա այդ հարցին ո՞նց եք անդրադառնալու։ Դա Լաչինի միջանցքը չի, դա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Քարին տակ Շուշիի հատուածում է եղել։ Որը, եթէ Հայաստանը շարունակում է պնդել, որ ինքը հանդիսանում է Արցախի հանրապետութեան անվտանգութեան երաշխաւորը, նաեւ Հայաստանի պարտականութիւնների մէջ է մտնում։ Հիմա ինչ ասում ենք, ասում եք այս մասը ռուսներն են պատասխանատու։ Ո՞նց եղաւ, որ Խրամորթի եւ Մառուխի հատուածում նման խնդիր եղաւ, ասում եք դէ ռուսներն են պատասխանատու։ Եթէ ամբողջ ռուսներն են պատասխանատու, բա մեր պատասխանատուութիւնը ինչո՞ւմ է։ Ընդհամէնը փող տա՞լը,այն էլ պարտքով։ Դա՞ է մեր պատասխանատուութիւնը»,- ասաց նա:
Պատգամաւորի խօսքով՝ զօրակցութիւն յայտնելուց բացի պահանջում էին նաեւ գործող քայլեր անել, իսկ զօրակցութիւն յայտնել էին, որովհետեւ եթէ ռուսները նոյեմբերի 9-ին չմտնէին Ստեփանակերտ, ապա այնտեղ ադրբեջանցիք կը լինէին։