Իրանը Լաչինի միջանցքի շտապ ապաշրջափակման կոչ է արել

Իրանը Լաչինի միջանցքի շտապ ապաշրջափակման կոչ է արել

«alikonline.ir» — ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին յոյս է յայտնել, որ Լաչինի միջանցքը շտապ կապաշրջափակւի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ երկխօսութեան ճանապարհով, հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Պատասխանելով, Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերեալ ԻՍՆԱ-ի հարցմանը, Նասեր Քանանին նշել է, որ Իրանը մշտապէս յորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին տարաձայնութիւնները լուծել խաղաղ ճանապարահով:

Քանանին շեշտել է. «Համոզւած ենք, որ 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան բոլոր կէտերի կատարումը կարող է յանգեցնել երկու երկրի տարաձայնութիւնների լուծմանը»:

«Տարածաշրջանի խաղաղութեան եւ կայունութեան հաստատումը պահանջում է հեռու մնալ անհարկի լարւածութիւններից, հետեւաբար յոյս ունենք, որ կողմերի միջեւ խաղաղ երկխօսութիւնը կը յանգեցնի Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը»,- նշել է նա:

Յիշեցնենք, որ միջազգային բազմաթիւ կառոյցներ Ադրբեջանին կոչ են արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը դէպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, որտեղ 120 հազար մարդ օրեր շարունակ կտրւած է բոլոր մատակարարումներից։

Share