ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանը տեղափոխուել է հիւանդանոց: Նա գտնւում է «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում:
Այս առնչութեամբ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խօսնակ Արման Մուսինեանը ֆեյսբուքեան իր էջում գրել է. «Ի պատասխան լրատուամիջոցների հարցումների՝ յայտնում եմ. Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կը լինիկայում»: