ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակեանի մահուան կապակցութեամբ թաղման յանձնաժողով կստեղծուի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է վարչապետի ստորագրած որոշումից:
«Ղեկաւարուելով Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2006 թուականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 յաւելուածի 2-րդ կէտով եւ
«Կառաւարութեան կառուցուածքի եւ գործունէութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 7-րդ յօդուածի 16-րդ մասով՝
- Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախկին նախագահ
Գալուստ Սահակեանի մահուան կապակցութեամբ ստեղծել յանձնաժողով եւ հաստատել դրա անյատական կազմը՝ համաձայն յաւելուածի:
- Հայաստանի Հանրապետութեան ֆինանսների նախարարին՝ 20-օրեայ ժամկէտում Հայաստանի Հանրապետութեան վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկութիւն` յանձնաժողովի ներկայացրած յուղարկաւորման ծախսէրի մասին հաշուետուութեան հիման վրայ»,-նշւում է որոշման մէջ:
Գալուստ Սահակեանը մահացել է 74 տարեկան հասակում, մի քանի գումարումների խորհրդարանի պատգամաւոր է, 2014-2017 թուականներին եղել է խորհրդարանի խօսնակը: Երկար տարինել ղեկավարել է ՀՀԿ խմբակցութիւնը: