Վերականգնուել է Արցախի գազամատակարարումը:
Այս մասին յայտնեց Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը:
«Ես լաւ նորութիւն ունեմ: Առանց որեւէ նախապայմանի, առանց որեւէ զիջումների, հարեւան պետութիւնը վերականգնել է գազի մատակարարումը մէզ համար: Սա իսկապէս մեր յաղթանակն է, որովհետեւ մենք ուժեղ ենք, ցոյց տուեցինք, որ չենք լքելու Արցախն ու խուճապի չենք մատնուելու»,- ասաց Վարդանեանը:
Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեանը յայտնեց, որ, հնարաւոր է, Ադրբեջանը դեկտեմբերի 16-ին բացի Լաչինի միջանցքը, որը փակ է դեկտեմբերի 12-ից:
«Ես ուզում եմ ասել, որ այսօրուայ ընթացքում ճանապարհն էլ կարող է բացուել: Դա իրենց որոշումն է, որովհետեւ զգացել են, թէ ինչ սխալ են թոյլ տուել, որովհետեւ թէ ներսից, թէ դրսից եղել են մեծ ճնշումների տակ: Ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մէզ»,- ասաց Վարդանեանը:
Մինչ այդ Վարդանեանը յայտնել էր, որ Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը: