ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասւում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած յայտարարութեան մէջ։«Ֆրանսիան կոչ է անում առանց որեւէ պայմանի վերսկսել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը Լաչինի միջանցքով ՝ յարգելով այնտեղ բնակուող բնակչութեան իրաւունքները»,-նշւում է հաղորդագրութեան մէջ:Փարիզում նաեւ յիշեցրել են «հրադադարի մասին եռակողմ յայտարարութեան դրոյթների պահպանման անհրաժեշտութեան մասին, որն ընդունուել է 2020 թուականի նոյեմբերի 9-ին»:«Ադրբեջանը պարտաւորուել է երաշխաւորել մարդկանց, տրանսպորտի եւ բեռների տեղաշարժի անվտանգութիւնը Լաչինի միջանցքով երկու ուղղութիւններով», — ընդգծւում է Ֆրանսիայի նախարարութեան յայտարարութեան մէջ:
