«Մանկական Եվրատեսիլ». Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

«Մանկական Եվրատեսիլ». Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

«Մանկական Եւրատեսիլ-2022»-ում, որը տեղի ունեցաւ դեկտեմբերի 11-ին Երեւանում՝ Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում, Հայաստանի պատւիրակ Նարէ Ղազարեանը Dance երգով զբաղցրեց երկրորդ հորիզոնականը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ մրցոյթի աւարտից յետոյ լրագրողների հետ զրոյցում Նարէն խոստովանեց, որ սկզբում յուզւել է, իսկ հիմա ուրախ է: «Վստահ էի, որ կը յայտնւեմ լաւագոյն հնգեակում, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել: Քւէարկութեան ժամանակ յուզւել էի. երջանկութեան արցունքներ էին: Ես իրատես եմ ու քաջ գիտակցում եմ՝ եթէ երկրորդ հորիզոնականում եմ, ուրեմն արժանի եմ դրան: Ուրախ եմ, որ Ֆրանսիան յաղթեց, քանի որ Լիսանդրոն շատ լաւ ելոյթ ունեցաւ»,-ասաց Նարէն:   

Անդրադառնալով ֆաւորիտ երկրներին՝  Նարէն նշեց, որ բոլորին էլ համակրում է ու մի քանի օրւայ ընթացքում մտերմացել է մասնակիցների հետ: Նարէն ընդգծեց, որ ինքը քւէարկել է 3 անգամ՝ Իռլանդիայի, Իսպանիայի եւ Միացեալ Թագաւորութեան պատւիրակների օգտին:

20-րդ յոբելեանական «Մանկական Եւրատեսիլին» մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց միաւորեց «Պտտի՛ր հրաշքը» կարգախօսը: Այս տարւայ խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն էին Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հիւսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացեալ Թագաւորութիւնը, Վրաստանը, Ֆրանսիան: Մրցոյթում յաղթեց Ֆրանսիայի պատւիրակ Լիսանդրոն Oh Maman! երգով:

«Եւրոտեսիլ-2015» երգի եւրոպական խոշորագոյն մրցոյթում Ֆրանսիայի երգը լինելու է մէկ դար առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան մասին:
Ինչպէս գրում է «horizon weekly»-ն՝ Եւրոտեսիլ երգի մրցոյթի պաշտօնական կայքի համաձայն՝ Ֆրանսիայի 46-ամեայ մասնակցի՝ Լիզա Էնջէլի «N’oubliez pas» կամ «Մի՛ մոռացէք» երգը առաջին անգամ կատարւել է նոյեմբերին կայացած համերգի ժամանակ, որը նւիրւած էր Առաջին Աշխարհամարտին, մինչդեռ երգչուհին ինքը շեշտում է, որ երգը վերաբերում է ո՛չ միայն այդ պատմական դէպքին, այլեւ՝ ցանկացած տեսակի հակամարտութեան»:
Երգի ֆրանսերէն հատւածն ասում է. «Յիշում եմ երեխաների ժպիտը, տղամարդկանց ձայնը, երբ նրանք դաշտ էին դուրս գալիս, Գոհունակութեան տօնակատարութիւնները, տների բոյրը, սէրն ու ծիծաղը: Բայց ես այստեղ եմ, մի՛ մոռացէք»:
Երգը որեւէ յստակ անդրադարձ չի անում որեւէ պատմական իրադարձութեան, քանի որ Եւրոտեսիլի կանոններով արգելւում են «քաղաքական ուղերձները» մասնակիցների երգերում:
«Եւրոտեսիլ-2015» երգի միջազգային մրցոյթը կանցկացւի Վիեննայում՝ մայիսի 19-23-ը:

«artsakhpress.am» — Հաղորդւել էր, որ Հայաստանը ներկայանալու է «Don’t Deny» («Մի՛ ժխտիր») երգով:
Թուրքերը ենթադրել են, որ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով Հայաստանը Թուրքիայի դէմ խիստ խօսքեր պարունակող երգով է հանդէս գալու:
Մրցոյթի թուրք երկրպագուները «change.org» կայքում ստորագրահաւաք են սկսել՝ Եւրոպայի հեռարձակողների միութիւնից պահանջելով որակազրկել Հայաստանին, քանի որ համաձայն գործող կանոնների՝ մրցոյթը քաղաքականացնելն արգելւում է:
Ստորագրահաւաքի կազմակերպիչները դժգոհ են, որ ԵՀՄ-ն չի արձագանգել Հայաստանի այդ քայլին:
Ի դէպ, կազմակերպիչները պահանջում են նաեւ որակազրկել Ֆրանսիային, քանի որ Ֆրանսիայի մասնակիցն ասել էր, որ երգը նւիրւելու է Ցեղասպանութեանը:

«artsakhpress.am» — Հաղորդւել էր, որ Հայաստանը ներկայանալու է «Don’t Deny» («Մի՛ ժխտիր») երգով:
Թուրքերը ենթադրել են, որ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով Հայաստանը Թուրքիայի դէմ խիստ խօսքեր պարունակող երգով է հանդէս գալու:
Մրցոյթի թուրք երկրպագուները «change.org» կայքում ստորագրահաւաք են սկսել՝ Եւրոպայի հեռարձակողների միութիւնից պահանջելով որակազրկել Հայաստանին, քանի որ համաձայն գործող կանոնների՝ մրցոյթը քաղաքականացնելն արգելւում է:
Ստորագրահաւաքի կազմակերպիչները դժգոհ են, որ ԵՀՄ-ն չի արձագանգել Հայաստանի այդ քայլին:
Ի դէպ, կազմակերպիչները պահանջում են նաեւ որակազրկել Ֆրանսիային, քանի որ Ֆրանսիայի մասնակիցն ասել էր, որ երգը նւիրւելու է Ցեղասպանութեանը:

«Եւրոտեսիլ-2015» երգի միջազգային մրցոյթն այս տարի կանցկացւի Վիեննայում՝ մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքոյ: Առաջին ալիքի հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնել էին, որ հաւատարիմ մնալով մրցոյթի այս տարւայ նշանաբանին, ոգեշնչւելով Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպէս նաեւ՝ առաջնորդւելով բազմաթիւ սփիւռքահայերի ցանկութեամբ, ովքեր միշտ եղել են եւրոտեսիլեան մեր պատւիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերութեան ստեղծագործական խումբը որոշել է մրցոյթին ներկայացնել նոր ձեւաչափ:

Կարեւորելով խաղաղութեան, միասնութեան եւ հանդուրժողականութեան գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերութեան ստեղագործական խումբը որոշել է այս տարի համախմբել 1915 թ.-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եւրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Աւստրալիա) սփռւած հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցւում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կը միանայ եւս մէկ մասնակից, ով կը համախմբի թերթիկները: Յատուկ մրցոյթի համար ձեւաւորւելիք խումբը կը կրի «Genealogy» անւանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմութիւն:

Share