Էրդողան․ «Մենք Եւրոպայի հետ ընդհանուր ապագայ ունենալ չենք կարող»

Էրդողան․ «Մենք Եւրոպայի հետ ընդհանուր ապագայ ունենալ չենք կարող»

TRT World forum-ի ժամանակ Էրդողանն անդրադարձել Եւրոպայի հետ Թուրքիայի ունեցած յարաբերութիւններին եւ F-16 կործանիչներին։ Մասնաւորապէս նշել է, որ Եւրոպան լքել է իրենց (Թուրքիային-խմբ․) եւ միայնակ թողել ահաբեկչութեան դէմ պայքարում, եւ դա երբեք չի մոռացուի։

«Եւրոպական Միութեանը լիարժէք անդամակցութեանը մեր դէմ կիրառուող մի շարք էմբարգոներն անգամ չեմ էլ հաշւում։ ՆԱՏՕ-ում միասին ենք, այդքան զէնք-զինամթերք, ռազմական տեխնիկայ ինչպե՞ս ես ուղարկում։ Ասում են, թէ չկայ նման բան։ Ահաբեկիչների դէմ մեր պայքարում մէզնից հաշիւ ոչ ոք չի կարող պահանջել»,- ասել է նա։

Խոսելով F-16 կործանիչների մասին՝ Էրդողանն ասել է, որ անընդունելի է համարում Էգեյեան եւ Միջերկրական ծովերում «Հունաստանի սադրիչ» գործողութիւններին աջակցելը։ Այնուհետեւ վրդովուած աւելացրել է, որ իրենք ԱՄՆ-ին փոխանցել են F-16 կործանիչների գումարը, բայց մինչ օրս չէն կարողացել լուծել այդ հարցը, մինչդեռ Հունաստանն ԱՄՆ-ից զէնք է ստանում ապառազմականացուած կղզիներում տեղակայելու համար։

Share