Արմինէ Սիմոնեանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հիւրը քաղաքագէտ, հրապարակախօս Վաչէ Բրուտեանն է։
Վաչէ Բրուտեանը, մասնաւորաբար, ասել է․
-Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից կատարուածը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի հատուածի փակումը, նրանք ներկայացրին իբրեւ բնապահպանական խնդիր, սակայն այդպէս չէ, դա յօրինուած բան է, ոչ մի բնապահպանական խնդիր էլ չկայ։ Դա Բաքւում կայացած քաղաքական որոշում է։ Բնապահպան ներկայացածները Ադրբեջանի յատուկ ծառայութեան ներկայացուցիչներ են։ Ադրբեջացիները բնապահպանական խնդիրը ծառայեցրին որպէս «թզէնու տերեւ»։ Իսկ իրականում դրանով Ալիեւը Հայաստանին ասաց՝ ամէն պահի կարող եմ ձեզ խեղդել։ Արցախի համապատասխան գերատեսչութիւնների ղեկավարները արձագանքեցին Ադրբեջանի այդ քայլին, իսկ Հայաստանի իշխանութիւնը կատարուածին արձագանքելու փոխարէն՝ Երեւանի ճանապարհներն է փակում, որ տօնածառի լոյսները վառէն։
-Այսօր սկսուել են թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները, իսկ ՀՀ իշխանութիւնը ժողովրդին հրամցնում է շոու, եւրատեսիլ, տօնածառի լոյսէր, օրօրոցային է երգում, ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ է դնում․․․Այս իշխանութիւնը ոչ մի առնչութիւն չունի իրականութեան հետ։
-Փաշինեանը հայ ժողովրդին վախեցնում է՝ ասելով, եթէ Ադրբեջանի ուզածը չտանք՝ պատերազմ է լինելու։
-Արեւմուտքը խնդիրներ ունի Իրանի հետ, եւ Ադրբեջանը, որպէս Արեւմուտքի կամակատար, յանդգնում է Իրանի վրայ ճնշում բանեցնել։ Օրերս Ադրբեջանը տարածեց տեղեկութիւն, թէ Իրանի 14 քաղաքացի անցել են Արցախ, ու Ադրբեջանը նոյնիսկ բողոքի նոտայ յղեց Իրանին: Ադրբեջանայ-թուրքական տանդէմը 1-ին սլաքն ուղղել է Հայաստանին, 2-րդ սլաքը՝ Իրանի ուղղութեամբ։
-Պետական քարոզչամեքենան հակառուսական տրամադրութիւններ է տարածում ժողովրդի մէջ, անդրանիկքաչարեանները լուրջ դէմքով ասում են՝ ՀԱՊԿ-ը տէր չկանգնեց հայ ժողովրդին, ու սա վերլուծում են կենցաղային հարթութեան մէջ։
-Մի բան պէտք է յստակ իմանալ․ Արեւմուտքը, ՆԱՏՕ-ն բանալի բառեր են, իրականում Թուրքիան է գալիս տարածաշրջան, այսինքն՝ թուրքական ներկայութիւնն է հաստատուելու մեր երկրում։ Իսկ -։ Եւ Ալիեւը բացայայտ յայտարարում է այդ մասին։ Երբ խօսում ենք Արեւմուտքի ներկայութեան մասին, պէտք է հասկանանք թուրքական ներկայութիւն։
-Հայաստանը կը մնա թղթի վրայ, կը մնա քարտէզի վրայ, բայց բովանդակային առումով այն հայկական չի մնա։ Թուրքերը գրչի մէկ հարուածով կը լուծեն հայկական հարցը, Հաեօց ցեղասապանութեան փաստն էլ փակուած կը համարէն․․․
-Հասկացեք, Արեւմուտքը թքած ունի քո ժողովրդաւարութեան վրայ, քո երջանկութեան վրայ, մարդու իրաւունքների վրայ․․․ Այս ամէնը Արեւմուտքի կողմից ստեղծուած գործիքներ են միւս երկրների ներքին գործերին միջամտելու համար․․․
Հարցազրոյցն ամբողջութեամբ դիտեք