Արցախի Նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչների հետ

Արցախի Նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչների հետ

Արցախի նախագահական կայքէջի հաղորդման համաձայն «Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետութիւնում գտնուող Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի գլխաւորած պատուիրակութիւնը Փարիզում հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանը եւ Յովսեփ Տեր Գեւորգեանը, քննարկուել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականութեանը, Արցախ-Սփիւռք համագործակցութեանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը պահանջուած եւ օգտակար է համարել նման հանդիպումները` արժեւորելով ՀՅԴ ներդրումն Արցախի զարգացման եւ զօրացման ու համազգային խնդիրների լուծման գործում»:

http://president.nkr.am/am/news/visits/5678/

Share