Ընդդիմութեան ձախողումը ՀՀ ձախողումն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրոյց Կարպիս Փաշոյեանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։
Սաղաթելեանի համոզմամբ, Երեւանում խրախճանք է ցեղասպանութիւնից առաջ, իշխանութիւնը Ամանոր է անում, մեծ թուով գումարներ է ծախսում, իսկ Վարդենիսում այդ նոյն ընթացքում անմխիթար վիճակ է, զինուորները տարրական պայմաններ չունեն։
Սաղաթելեանի պնդմամբ, ընդդիմութիւնը չի նահանջել իր սկզբունքներից եւ պայքարելու է մինչեւ վերջ եւ չէն էլ պատրաստւում հեռանալ, քանի որ քաղաքացիներն իրենց ձայն են տուել կոնկրէտ նպատակ կեանքի կոչելու համար, որն է՝ Նիկոլ Փաշինեանի հեռացումը։
