Մունդիալ-2022. Բրազիլիան ջախջախեց Հարաւային Կորեային եւ քառորդ եզրափակիչում է

Մունդիալ-2022. Բրազիլիան ջախջախեց Հարաւային Կորեային եւ քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան փլեյ-օֆֆում Կատարի մայրաքաղաք Դոհայի «974» մարզադաշտում Բրազիլիան մրցեց Հարաւային Կորեայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրազիլիայի ընտրանուն յաջողուեց արագ առաջ անցնել հաշուի մէջ: Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում յայտնուելով՝աշխարհի հնգակի չեմպիոններին առաջ մղեց Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը: Բրազիլիայից երկար ժամանակ չպահանջուեց երկրորդ գնդակը խփելու համար: Հարաւային Կորեայի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները եւ նշանակուած 11 մետրանոց հարուածն անվրէպ իրացրեց վնասուածքից նոր ապաքինուած Նեյմարը:

Խաղակէսում բրազիլացիները տիրել էին նախաձեռնութեանն ու կորեացիների իւրաքանչիւր բացթողում օգտագործում էին: Նմանատիպ մի պահի Ռիշարլիսոնը արագ կողմնորոշուեց մրցակցի տուգանային հրապարակում եւ խփեց իր թիմի երրորդ գնդակը: Կորեայի ընտրանու պաշտպանութիւնը պարզապէս տապալուեց: Բրազիլիայի 4-րդ գնդակը 36-րդ րոպէին խփեց Լուկաս Պակէտան:

Երկրորդ կէսում Բրազիլիան չէր գրոհում մեծ ուժերով, իսկ գլխաւոր մարզիչը հանգստանալու հնարաւորութիւն տուեց մի շարք ֆուտբոլիստների եւ դարպասապահին: Կորեայի ընտրանուն յաջողուեց խփել միայն հեղինակութեան գնդակը: Աչքի ընկաւ Պայկ Սոյնգհուն:

Բրազիլիայ-Հարաւային Կորեայ` 4:1:

Մունդիալի քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հաւաքականը կմրցի ԱԱ-ի գործող փոխչեմպիոն Խորուաթիայի հաւաքականի հետ: Այդ հանդիպումը կը կայանայ դեկտեմբերի 9-ին:

Share