Երեւանի քաղաքապետարանը մի քանի հայց է ներկայացրել ընդդէմ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանի` հաւաքներ կազմակերպելու համար:
«Դատալեքս» դատական տեղեկատուական համայ կայքի ուսումնասիրութիւնից պարզ է դառնում, որ Երեւանի քաղաքապետարանը ՎԴ2/0186/05/22, ՎԴ/5094/05/22, ՎԴ/5036/05/22 եւ ՎԴ2/0178/05/22 գործերով պահանջում է Իշխան Սաղաթելեանին վարչական պատասխանատուութեան ենթարկել, այլ կերպ ասած տուգանել` Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքի 180.1-ին յօդուածի 1-ին մասով նախատեսուած վարչական իրաւախախտում կատարելու համար:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքի 180.1-ին յօդուածի 1-ին մասը պատասխանատուութիւն է սահմանում հաւաքներ անցկացնելու` օրէնքով սահմանուած կարգը խախտելու`առանց համայնքի ղեկավարին օրէնքով սահմանուած կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հաւաք անցկացնելու համար. Ըստ ամենանի` խօսքը վերաբերում է 2022թ մայիս ամսից մեկնարկած համապետական բողոքի ակցիաների կազմակերպման համար պատասխանատուութեան ենթարկելու մասին:
Գործով նիստէրը տեղի կ’ունենան յաջորդ տարուայ յունուարին:
Այլ տեղեկատուութիւն այս պահին հասանելի չէ:
Աղբիւր` Փաստինֆո