Դեկտեմբերի 2-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն ընդունել է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Նաիրի Տերտէրեանին, վարչութեան անդամ Համեստ Սասունեանին, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետուհի Մարոյ Քեշիշեանին եւ ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանին:
Քննարկուել են 44-օրեայ պատերազմից յետոյ Արցախում իրականացուող ՀՕՄ-ի ծրագրերը, կարեւորուել են հետպատերազմեան շրջանում իրականացուած նպատակային նախաձեռնութիւնները, խօսուել է առաջիկայ ծրագրերի մասին:
