Քրիստինէ Վարդանեանը հրապարակել է ՔՊ-ականների արած փոփոխութիւնները ընդդիմութեան առաջարկած յայտարարութեան տեքստում

Քրիստինէ Վարդանեանը հրապարակել է ՔՊ-ականների արած փոփոխութիւնները ընդդիմութեան առաջարկած յայտարարութեան տեքստում

«Հայաստան դաշինքն» հանդէս է եկել նախաձեռնութեամբ, որով առաջարկում է ՀՀ խորհրդարանին ընդունել յայտարարութիւն` ի պատասխան նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի յայտարարութեան: Այս մասին ֆեյսբուքեան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը՝ հրաւիրելով յատկապէս փորձագէտների ուշադրութիւնը ներքոնշեալի վրայ:

«Այդ յայտարարութեան մէջ Ադրբեջանի խորհրդարանը կոչ էր անում Հայաստանի խորհրդարանին ընդունել Ադրբեջանի առաջարկած 5 կէտէրը եւ ըստ էութեան համաձայնուել Հայաստանի կապիտուլեացիային:

ԻՀարկէ, այս ողջ ընթացքում իշխող ուժի կողմից որեւէ արձագանք այդ յայտարարութեանը չի եղել, ուստի մենք ենք հանդէս եկել առաջարկով:

Մեր ներկայացրած յայտարարութեան մէջ չկայ որեւէ ներքաղաքական գնահատական: Կան ընդամէնը մի քանի կարեւոր հաստատումներ առ այն, որ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը չի կարող սահմանափակուել

Հայաստանի Հանրապետութիւնը յանձնառու է պաշտպանել նաեւ Արցախում ապրող հայերի իրաւունքները

Ադրբեջանը Թուրքիայի հետ գործում է համադրաբար, շարունակելով ուժի սպառնալիքի եւ դրա կիրառման քաղաքականութիւնը

ՔՊ-ն առաջարկել է այս ձեւակերպումների իր փոփոխութիւնները: Դա արել է գրաւոր տարբերակով: Ստորեւ նկարներով ներկայացնում եմ այդ փոփոխութիւններից կարեւորագոյնները, որոնցով ապացուցւում է, որ ՔՊ ներկայացուցիչներին արգելուած է օգտագործել Արցախի հանրապետութիւն բառերը, ինչպէս նաեւ Թուրքիային ուղիղ մեղադրել Ադրբեջանին աջակցելու եւ հակահայ քաղաքականութիւն վարելու մէջ:

Այլ որեւէ հանգամանքով փոփոխութիւնների այս առաջարկները բացատրել անհնար է:

Որեւէ բացատրութիւն չկայ` ինչու՞ պէտք է տեքստից ջնջել «Արցախի Հանրապետութիւն» բառերը եւ փոխարէնը գրել «Լեռնային Ղարաբաղի հայութիւն» բառերը: Նոյնպէս անբացատրելի է տեքստից ցանկացած նախադասութեան հեռացման առաջարկը, որտեղ օգտագործուած է «օկուպացիայ» բառը: Յիշեցնեմ, որ ՔՊ նախընտրական պլատֆորմում իրենք ասում էին, որ ընտրուելուց յետոյ յանձնառու են բանակցութիւնների ճանապարհով հասնել Արցախի բռնազաւթած տարածքների դեօկուպացիային:

Նոյն ձեւով անբացատրելի է` ինչու՞ է հարկաւոր տեքստից հեռացնել Թուրքիայի մասին յիշատակումը այն համատեքստում, որ այս ամենում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին:

Փաստօրէն, փոփոխութիւնների այս առաջարկներով բացայայտւում է ՔՊ վարած քաղաքականութեան սկզբունքները: Այս նկարները ցոյց են տալիս ինչպէս են իրենք վարում բանակցութիւնները եւ փաստում են մեր այս վիճակում լինելու պատճառները:

Սրանք լրացուցիչ, բայց կարեւոր եւ ուղիղ ապացոյցներ են Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ վարուող դաւաճանական քաղաքականութեան:

Հրապարակում եմ, որպէսզի դրանք հասանելի լինէն հանրութեան հնարաւորինս լայն շերտերի եւ օգտագործուէն իշխող ուժի իրական նպատակները ցոյց տալու համար»,- գրել է նա:

Share