Հայ մայրերը, հայ կանայք ուզում են, կարող են եւ պարտաւոր են այսօր կանգնել երկրի փրկութեան գործընթացի առաջնագծում. Արմենուհի Կիւրեղեան

Հայ մայրերը, հայ կանայք ուզում են, կարող են եւ պարտաւոր են այսօր կանգնել երկրի փրկութեան գործընթացի առաջնագծում. Արմենուհի Կիւրեղեան

«Ես այսօր խօսում եմ ոչ թէ որպէս ԱԺ պատգամաւոր, այլ որպէս երեք երեխաների մայր, ամուսնուն կորցրած հայ կին, որը գիտի` ինչ է նշանակում ընտանիքը պահելու բեռը տանել իր ուսերին»,- ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը «Կանայք հանուն Հայոց հայրենիքի» շարժման ժամանակ իր ելոյթում եւ շարունակեց. «Այսօր մենք ստիպուած ենք հայրենիքը պաշտպանելու ծանր գործը կիսել տղամարդկանց հետ, աւելին` վերցնել մեր ուսերին: Այստեղ նշուեց, որ հայ կինն առանձնանում է սրտի ջերմութեամբ: Աեօ, դա իրականութիւն է: Բայց մեր առաջ կանգնած մարտահրաւէրներն այնպիսին են, որ մենք պէտք է առանձնանանք մեր մտաւոր  ներուժով եւ այդ մտաւոր ներուժը օգտագործենք մեր երկրի փրկութեան համար: Ես շնորհակալութիւն եմ յայտնում այս նախաձեռնութեան կազմակերպիչներին ազգանուէր, պետութիւն փրկող գործընթաց սկսելու համար: Մենք պարտաւոր ենք այստեղ ներկայ լինելու: Աեօ, այս գործը պէտք է շարունակուի այնքան, մինչեւ այս խեղկատակ իշխանութիւնը հեռանայ եւ մենք ունենանք պրոֆէսիոնալ, ազգանուէր կառավարութիւն, որը երկիրը կփրկի այս մարտահրաւէրներից:

Ես ուզում եմ, եթէ թոյլ կտաք, այսօր ընդունուելիք յայտարարութիւնը, որին ծանօթացել եմ, ներկայացնել Ազգային Ժողովի ամբիոնից եւ ԱԺ ամբիոնից դիմել համայն հայութեանը` միանալու այս նախաձեռնութեանը»:

Aravot.am-ի հետ զրոյցում տիկին Կիւրեղեանը նաեւ ասաց. «Հայ կինը, հայ մայրը իրապէս այսօր գործ ունի անելու: Մենք մի կողմ նստելու եւ դիտորդի դերում յայտնուելու իրաւունք չունենք: Հայաստանում բնակչութեան 52 տոկոսը կանայք են, բարձրագոյն կրթութիւն ունեցողների 60 տոկոսից աւելին կանայք են: Այսինքն, մենք հզօր մտաւոր ներուժ ունենք, եւ այսօր դա չօգտագործել երկիրը փրկելու համար, շռայլութիւն է: Հայ մայրերը, հայ կանայք ուզում են եւ կարող են, պարտաւոր են այսօր կանգնել երկրի փրկութեան գործընթացի առաջնագծում: Ես իմ  հնարաւորութեան ներածի եւ աւելիի չափով պէտք նպաստեմ այդ գործընթացին:

Մենք շատ լաւ գիտենք, որ դաստիարակութեան, կրթութեան գործն աւանդաբար կանանց վրայ է, եւ հայ մայրերի, կանանց մտաւոր ներուժը միաւորուելով պէտք է դպրոցում, տանը, հարեւանների մօտ, բանակում սկսի խօսել հայրենասիրութեան, պետութեան, պետականութեան պահպանման մասին, պէտք է հերոսութիւնը, հայոց բանակը ամենաառաջնահերթը դառնայ այսօր: Ուզո՞ւմ ես յաղթել, պէտք է հզօր բանակ ունենաս, պե՞տք է հզօր բանակ ունենալ, ուրեմն պէտք է բանակի հզօրութիւնը, յաղթանակը կարեւորող հանրութիւն ունենաս: Իսկ այս գործընթացում կանայք չէն կարող մի կողմ քաշուած լինել»:

Արմենուհի Կիւրեղեանը ստացաւ այս հաւաքում ընդունուելիք յայտարարութիւնը ԱԺ ամբիոնից հանրայնացնելու թոյլտուութիւն եւ հէնց առաջին քառօրեայի յայտարարութիւնների ժամին հանդէս է գալու յայտարարութեամբ: Այդ ընթացքում եթէ կանայք նոր քայլեր էլ կ’ուզէնան անել, դրանց մասին էլ կը յայտարարի:

Աշոտ Հակոբեան

Share