Հայ Դատի Յանձնախմբի Սան Ֆէրնանդո Հովտի Արևելեան Մասնաճիւղը շնորհաւորում է Փոլ Գրիգորեանին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ ընտրուելու կապակցութեամբ

Հայ Դատի Յանձնախմբի Սան Ֆէրնանդո Հովտի Արևելեան Մասնաճիւղը շնորհաւորում է Փոլ Գրիգորեանին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ ընտրուելու կապակցութեամբ

18 հոկտեմբերի, 2022-Լոս Անջելըս

Հայ Դատի Յանձնախմբի Սան Ֆէրնանդո Հովտի Արևելեան Մասնաճիւղը շնորհաւորում է Լոս Անջելըսի Քաղաքային Խորհրդի անդամ Փոլ Գրիգորեանին՝ երեքշաբթի, հոկտեմբերի 18-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի պաշտօնում ընտրուելու համար: Մենք շատ հպարտ ենք, որ արևելեան հովտի ամերիկահայ համայնքի անդամ Փոլ Գրիգորեանն է բարձրացել է այս պաշտօնին՝ ղեկավարելով Միացեալ Նահանգների մեծութեամբ երկրորդ քաղաքի Քաղաքային խորհուրդը:

Հայ Դատի Յանձնախմբի Սան Ֆէրնանդո Հովտի Արևելեան Մասնաճիւղը (ANCA-SFVE) Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի մէկ տասնեակից աւելի մասնաճիւղերից մէկն է Արեւմտեան Միացեալ Նահանգներում: Հայ Դատի Յանձնախմբի Սան Ֆէրնանդո Հովտի Արևելեան Մասնաճիւղը աշխատում է կրթելու, մոտիւացնելու եւ ակտիւացնելու մօտ 100,000 ամերիկահայերին, ովքեր բնակւում են Հիւսիսային Հոլիվուդի արեւելեան Սան Ֆերնանդոյ հովտի շրջաններում, Ստուդիոյ Սիթիում, Վալլի Գլենում, Վան Նայսում, Շերման Օուքսում, Պանօրամա Սիթիում, Թըլուքա լէյք, Պակոյմայ, Սան Վելլի եւ 405 մայրուղուց արեւելք գտնուող Լոս Անջելըս քաղաքի Սան Ֆերնանդոյ հովտի այլ թաղամասէրում:

Share