Երեկուանից ռուսական տելեգրամեան ալիքները գրում են այն մասին, որ հրապարակել են փաստաթուղթ, որի շուրջ սեպտեմբերի 27-ին Վաշինգտօնում բանակցել եւ ստացել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը Ալիեւի օգնական Հիքմեթ Գաջիեւի հետ։ Աղբիւրը պնդում է, որ հէնց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինեան-Ալիեւ-Էրդողան զրոյցների հիմնական թեման։
Yerevan Todayի հետ զրոյցում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանն, անդրադառնալով փաստաթղթին, ասաց.
«Հրապարակուած փաստաթղթի հաւաստիութեան, ոչ հաւաստիութեան մասին մէկ օր շարունակ իշխանութիւնները լռում են եւ ենթադրելի է, որ ուղղակի իրական փաստաթղթի նախագիծն է, որ բացայայտուել է»:
Ինչ վերաբերում է իշխանական պատգամաւորների յայտարարութիւններին, որ Հայաստանը չի կարող ապահովել արցախահայութեան անվտանգութիւնը եւ այն մասին, որ Սիւնիքի այն հատուածները, որտեղ ադրբեջանական յենակէտէր կան, հայկական չէն, պատգամաւորն ընդգծում է.
«Սա վկայում է մէկ բան՝ իշխանութիւնն այն, ինչ զգուշացնում էինք, ինչի մասին բղաւում էինք, որ այս իշխանութիւնը ձեռքերը լուացել է Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան, արցախահայութեան իրաւուքնների պաշտպանութեան գործից, այսօր թուրք-ադրբեջանական տանդէմի հետ Նիկոլ Փաշինեանը հաւասարազօր թաղում է ամբողջ Արցախեան հարցը, արցախահայութեան իրաւունքները ոտնատակ է տալիս»: