Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում պահում են նիկոլի իշխանութիւնը, յստակ պէտք է իմանան, որ իրենց իւրաքանչիւրի վզին կայ արիւն․ Իշխան Սաղաթելեան

Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում պահում են նիկոլի իշխանութիւնը, յստակ պէտք է իմանան, որ իրենց իւրաքանչիւրի վզին կայ արիւն․ Իշխան Սաղաթելեան



Ակնյայտ է, որ Գերասիմ Վարդանեանն արդէն 5  ամիս է, շարունակում է ապօրինի կալանքի տակ մնալ, դա բոլորի՝ այդ թւում նաեւ էս ստրկամիտ դատաւորների համար, ակնյայտ է, որ իրենք քաղաքական պատուէր են կատարում, եւ Գերասիմը, ըստ էութեան, անազատութեան մէջ է իր քաղաքական հայեացքների, քաղաքական գործունէութեան համար։ Այս մասին Գերասիմ Վարդանեանի գործով դատական նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

«Անձամբ դաւաճան կապիտուլեանտի հրամանով Գերասիմին ապօրինի կալանքի տակ են պահում արդէն 5 ամիս։ Հայաստանում չկայ արդարադատութիւն, ու դա չկայ վաղուց, նման գործերը եւս այդ ամէն ինչի ապացոյցն են։ Ամիսներ շարունակ մեր ընկերներին, իրենց քաղաքական հայեացքների համար պահում են անազատութեան մէջ։ Մի քանի օր առաջ տղաներից մի քանիսը գրաւով ազատ արձակուեցին, իսկ Գերասիմի գործով դատաւորը եւս մէկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում չկայ արդարադատութիւն»,- ասաց նա։

Սաղաթելեանը յիշեցրեց, որ Երեւանի կենտրոնում Խաչատուր Սուքիասեանի եղբայրը կրակում է մարդու վրայ եւ ազատ է արձակւում․ «Օրինակ՝ իրենց պատգամաւոր Գռզոյի եղբայրը մարդ է կրակում, գրաւով ազատ է արձակւում, կամ Սիւնիքի մարզպետի տղան խուլիգանութիւն է անում, էսօր ազատութեան մէջ է, բայց ամբողջովին չհիմնաւորուած, ինչ-որ կասկածանքով, ենթադրութեամբ մարդուն կալանքի տակ են պահում։ Սա է այսօր իրականութիւնը։ Լաւ, ասենք թող պահէն Գերասիմին կալանքի տակ, միեւնոյնն է չէն մարսելու, շուտ թէ ուշ հատ-հատ պատասխան են տալու, ու մեր երկրում սահմանադրական կարգը պէտք է վերականգնուի»,- ասաց նա։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի ընտրութեանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը շեշտեց, որ մէկ թուրքահպատակ կուսակցութեան կողմից զաւթւում է երկրի բոլոր պետական մարմինները․ «Դուք նայեք՝ ՍԴ նախագահ ում է նշանակում, Բարձրագոյն դատական խորհուրդի նախագահ ով է դառնում,  Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովի նախագահ ով է դառնում։ Էս է Հայաստանում ժողովրդավարութիւնը, ջերմ բարեւներս տիկին Վիկտորինին՝ Եւրամիութեան ներկայացուցչին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց աչքերը փակել են եւ ասում են՝ Հայաստանում կայ ժողովրդավարութիւն։ Հայաստանում սահմանադրական կարգը տապալուած է եւ դա օր առաջ պէտք է վերականգնուի»,- ասաց նա։

Նա մէկ օրինակ բերեց. «Վերջերս ՏԻՄ ընտրութիւններ էր, մարդը ժողովրդի կողմից ընտրւում է համայնքի ղեկավար, նրան թողնում են կալանքի տակ՝ խլելով ժողովրդից ստացած քուէն։ 11 ամիս ապօրինի կալանքի տակ պահեցին Բերդի համայնքապետին։ Մեր երկրում փորձում են հաստատել մէկ մարդու դիկտատուրայ, որպէսզի կարողանան աւելի լիարժէք ու աւելի ամբողջութեամբ ծառայել թուրք-ադրբեջանական տանդէմին, իսկ նման դատաւորներն ու դատախազներն էլ ընդամէնը գործիք են այդ արանքում, ում վզներին եւս կայ արիւն։ Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում պահում են Նիկոլի իշխանութիւնը, յստակ պէտք է իմանան, որ իրենց իւրաքանչիւրի վզին կայ արիւն։ Վերջին զոհերը, 200-300 հոգու արիւնը նաեւ իրենց վզին է, որովհետեւ իրենք պահում են Նիկոլի իշխանութիւնը, Նիկոլը շարունակում է մարդկանց սպանել, շարունակում է երկիրը յանձնել, հետեւաբար իրենք փայ են երկիրը յանձնելու ու բոլոր զոհերի համար»,- աւելացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Share