Վերջին աւտօբուսը Արցախից հասել է Գորիս 15 ուղեւորներով, յայտնում է Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը։«Նուիրեալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարիւրաւոր ահազանգերի հետեւից գնացել է հասցէ առ հասցէ, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար», — նշել է Ստեփանեանը՝ յորդորելով Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկութիւն ունենալու դէպքում դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտէ։
ՀՀ կառավարութեան պաշտօնական յայտարարութեան համաձայն այսօր (Հոկտեմբեր 01, 2023) ժամը 20։00-ի դրութեամբ Արցախից 100 հազար 514 բռնի տեղահանուած անձ արդէն Հայաստանում է։