Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հրաւէրով՝ պաշտօնական այցով Վաշինգտոնում գտուող Դաւիթ Բաբայեանը սեպտեմբերի 17-ին ելոյթ է ունեցել Վուդրօ Վիլսոնի տուն-թանգարանում՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից կազմակերպուած Արցախի անվտանգութեանն ու ազատութեանը նուիրւած ճաշկերոյթին։ Դաւիթ Բաբայեանը հիմնականում անդրադարցել է Արցախի ինքնիշխանութեան ու անվտանգութեան հարցում սփիւռքի դիւանագիտական աջակցութեանը։ Նախարար Բաբայեանը ելոյթի ընթացքում մէջբերել է նաեւ փոքր ազգերի անհետացման սպառնալիքի վերաբերեալ նախագահ Վիլսոնի յայտնի մտահոգութիւնը։
Դաւիթ Բաբայեանը Վաշինգտոն է հրաւիրուել Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի ռազմավարական քննարկումներին՝ դաշնային քաղաքականութեան սեմինարին մասնակցելու համար, որին մասնակցում են Հայ Դատի Ամերիկայի կենտրոնական յանձնախմբի անդամները ԱՄՆ մի շարք նահանգներից։
Երկուշաբթի Բաբայեանը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսում, վերլուծական կենտրոններում, համալսարաններում, եկեղեցական ու համայնքային շրջանակներում։ Երկուշաբթի նախատեսուած է Բաբայեանի ելոյթը Կապիտոլիումի բարձունքում՝ Արցախի անկախութեանը նւիրւած ձեռնարկի շրջանակներում, որը կազմակերպուել է Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցաբար։
Դաւիթ Բաբայեանի հետ Վաշինգտոնում են գտնւում Արցախի Հանրապետութեան մշակոյթի, կրթութեան, գիտութեան եւ սպորտի փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեանը եւ իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
18.09.2022 թ