Խորը վշտով գուժում ենք ագզային, միութենական վաստակաւոր գործիչ և հաւատաւոր դաշնակցական ընկեր Ժիրայր Սարգիսեանի մահը, որը պատահեցաւ Օգոստոս 21-ին:
Ընկեր Ժիրայր Սարգիսեանն երկար տարիներ եղել է Սան Ֆրանսիսքոյի Հ.Մ.Ը.Մ.ի մասնաճիւղի ատենապետ։ Հիմնական դերակատարութիւն է ունեցել մասնաճիւղը դէպի ֆինանսական անկախութիւն ուղղորդելու ճամբին՝ եկամուտ բերող գոյք գնելու միջոցով, որն առ այսօր համալրում է ՀՄԸՄի բիւջէն: Նա տարիներ բարերարն է եղել եկեղեցու, հայկական դպրոցի եւ համայնքային բազմաթիւ այլ գործերում: Խոշոր դեր է ունեցել Քրուզեան-Զաքարեան-Վասպուրական Վարժարանի եկամտաբեր հիմնադրամի ստեղծման եւ կառավարման գործում:
Նա երկար տարիներ եղել է Սան Ֆրանսիսքոյի ՀՅԴ Քրիստափոր Կոմիտէութեան անդամ եւ բազմիցս ծառայել որպէս կոմիտէի ատենապետ:
Նրա բարերարութիւնը տարածուել ու հասել են ամենուր՝ Լոս Անջելեսում երիտասարդական կենտրոն գնելուց մինչեւ ծրագրեր Հայաստանում, Արցախում եւ Լիբանանում։
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արևմտեան ԱՄՆի Կեդրոնական Կոմիտէ