Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով կայ մէկ զոհ եւ երեսունչորս տուժած։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավճակների նախարարութիւնը։
«Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացուել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթիւն։
Հրդեհի բարդութեան «Թիւ 2» կանչով դէպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչութեան հրշէջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշուարկ, աւտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիւ, Փրկարարական ուժերի վարչութեան յատուկ նշանակութեան փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Բժշկական ապահովման վարչութեան, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցութեան բաժնի հերթապահ հոգեբանը եւ գազածխապաշտպան ծառայութեան աւտոմեքենան։
Յայտարարուել է հրդեհի բարդութեան «Թիւ 3» կանչ․ դէպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչութեան հրշէջ-փրկարարական ջոկատներից եւս չորս մարտական հաշուարկ։
Դէպքի վայր օգնութեան են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի եւ մարզային փրկարարական վարչութիւնների հրշէջ-փրկարարական ջոկատներից եւս տասնմէկ մարտական հաշուարկ։
Ըստ նախնական տուեալների՝ տեղի է ունեցել պայթիւն՝ հրդեհի բռնկմամբ․ կայ մէկ զոհ եւ երեսունչորս տուժած։ (Մինչև այս պահը զոհերի թիւը հասել է 3ի)
Դէպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Արմէն Փամբուխչեանը․ դէպքի վայրում են գտնւում ՓԾ տնօրէն, փ/ծ գնդապետ Արմէն Գասպարեանը, ԱԻ նախարարի եւ ՓԾ տնօրէնի տեղակալները։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրաւուած են Երեւանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար եւ երեք տրակտոր։
Պայթիւնի հետեւանքով տուժածները տեղափոխուել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգաւիթ», «Սուրբ Աստւածամայր» եւ «էրեբունի» ԲԿ-ներ։
Երեւան քաղաքի եւ յարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացւում է ուժեղացուած ծառայութիւն», -ասւում է հաղորդագրութեան մէջ։
Ըստ աղբիւրի՝ հոսպիտալացուած տուժածների վերաբերեալ տեղեկութիւն կարելի է ստանալ «911» թէժ գծի միջոցով։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմը պայթիւնի վայրում է
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքների յաղթայարման եւ դէպի հանգամանքները պարզելու հարցում ՀՀ արտկաարգ իրավիճակների փրկարար ծառայութեանն աջակցում է նաեւ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրէն Պաւել Գեօզալեանը յայտնեց, որ ռուսական կողմը, մասնաւորապէս ապահովել է լուսաւորութեամբ, ինչպէս նաեւ ապահովել է տարածքի հետախուզման աշխատնքները ԱԹՍ-ների միջոցով։ «Պատրաստուել են նիւթեր, որոնք ըստ նշանակութեան կտրամադրուեն եւ քննչական մարմիններին, եւ Արտակարգ իրավիճակների նախարարութեան մասնագէտներին․ եւ այն կառոյցներին, որոնք հարցեր կ’ունենան այս դէպքի հետ կապուած»,- մանրամասնեց Գեօզալեանը։
Նա նաեւ յայտնեց, որ պայթիւնից յետոյ դէպքի վայրում փրկարարներին աջակցում են աեւ տարբեր հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, կամաւորներ։ Երեւանի քաղաքապետարանը եւս աջակցել է՝ տրամադրելով բեռնատարներ, Այստեղ կան հասարակակական կազմակերպութիւններ, կան կամաւորներ, քաղաքապետարանը եւս աջակցել է՝ ապահովելով բեռնատարներով, ամբարձիչներով։
Գեօզալեանը վստահեցրեց, որ ԱԻՆ-ը ցանկացած տեսակի աջակցութիւն ստանում է։
Դեպքի վայրում ներկայ են գտնուել նաեւ Գերմանիայի հրդեհաշիջման ծառայութեան ներկայացուցիչներ, որոնց ֆիքսել է «Արմենպրես»-ի ֆոտօթղթակիցը։