Կոչ ԱՄՆ արևմտեան շրջանի հայ առաքելական եկեղեցուն և հոգեւորականներին

Կոչ ԱՄՆ արևմտեան շրջանի հայ առաքելական եկեղեցուն և հոգեւորականներին

Հայ ռազմագերիների կազմակերպութիւնը օգնութեան ձեռք է մեկնում ազգային առաջնորդարանին

Armenianpows.org Հայ ռազմագերիների կազմակերպութիւնը հրապարակել է մի յայտարարութիւն, որով հայցում է շրջանիս հայ եկեղեցիների աջակցութիւնը: Յիշենք, որ որոշ  զեկոյցների համաձայն որոշ ազգային վարժարաններ վերջերս հրաժարուել են Արցախի դրօշ զետեղել իրենց շէնքերից ներս, որը խոր յուզմունք և դժգոհութիւն է պատճառել յատկապէս շրջանի երիտասարդների մօտ:    

ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ԿՈՉ! ԿՈՏՐԷԼ ԼՌՈՒԹԻՒՆԸ

Այս աննախադէպ ազգային ճգնաժամի օրերին հայութեան բոլոր կրօնական, մշակութային եւ քաղաքական շերտերը Սփիւռքում, թէ Հայրենիքում, ցանկանում են տեսնել  գիտակից առաջնորդներ, եւ հոգատարութեան դրսեւորում մեր համայնքի ղեկավարների կողմից, յատկապէս մեր հոգեւոր եւ տիեզերական ներկայացուցիչներից։

Այն վայրագութիւնները, որոնք մենք տեսել եւ ապրել ենք որպէս ժողովուրդ 2020 թուականին եւ դրանից յետոյ, ականատես չենք եղել Հայոց ցեղասպանութեան արիւնալի օրերից ի վեր, որի սարսափելի ստուերը խաւար ու սարսափ է գցում առանց այն էլ սարսափած հայկական բնապատկերի վրայ։

Եւ, թէեւ մենք բոլորս համբերատար սպասել ենք մեր հայ կրօնական  և կառավարական առաջնորդներից ուղղութեան եւ առաջնորդութեան, որպէս հայկական ազգային միասնութեան եւ քրիստոնեական արժէքների հետևորդ,  սակայն դեռ սպասում ենք տեսել մարդասիրական մտահոգութեան լուրջ արտայայտութիւններ, որոնք պիտի բխեն սուրբ սրահներից եւ հայ քրիստոնէական աշխարհից ու նրան կից հաստատութիւններից։

 Հայը, անկախ տարիքից ու սեռից՝ լինի Արցախում, Հայաստանում, թէ Սփիւռքում, ձեռքերը ծալած չի նստի ու սպասի, թէ ինչպէս են կործանւում մեր ազգը, ժողովուրդն ու Հայրենիքը, նորից մեր աչքի առաջ։

Մենք չենք կարող պարզապէս հետեւել մեր առաջնորդներին՝ կրօնական կամ այլ կերպ, աչք փակել եւ յարմարուել այսպիսի  ազգային լինելիութեան երկընտրանքի առաջ, որին ականատես չենք եղել մեր կեանքի ընթացքում:

Մենք չենք կարող թոյլ տալ, որ այն ինչ իսկապէս կարեւոր է մեր ժողովրդի համար, անտեսուի կամ իջեցուի որեւէ կարգավիճակի, ուր որեւէ կերպ նսեմացւում է մեր գոյատեւման անհրաժեշտութիւնը:

Ուստի, առաջարկում ենք, որ Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդարանն ստանձնի իր իսկական դերն եւ առաջնորդի Հայ համայնքին, ինչպէս նախկինում, բարձրացնելու Հայկական հարցը իր ողջ աջակցութեամբ ու ռեսուրսներով, Արցախի անկախութեան համահայկական խնդիրները, մեր գերիների ազատութիւնը, հայ ժողովրդի հաւաքական, տարածքային եւ անհատական ​​իրաւունքները։

Մենք զգում ենք, որ հետեւեալ քայլերը ամենաքիչն են, որ կարող են անել մեր առաջնորդները հէնց հիմա՝ օգնելու մեր ժողովրդին ամբողջ աշխարհում՝ իրենց ամենալուրջ կարիքի պահին.

• Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդարանը պէտք է հնարաւորինս արագ մշակի եւ հրապարակի Արեւմտեան թեմի, հայ կաթոլիկ համայնքի, բողոքական հայ համայնքի եւ բոլոր հայ էկումենիկ համայնքների հետ համատեղ հռչակագիր՝ պահանջելով ազատութիւն մեր գերիների համար։ Աջակցութիւն գերիների ընտանիքներին, եւ որ Հայաստանի կառավարութիւնը հետամուտ լինի գերիների խնդրին, ինչպէս նաեւ պաշտպանի Արցախի ինքնորոշման իրաւունքը եւ հետապնդի Ադրբեջանին եւ Թուրքիային ռազմական յանցագործութիւնների համար:

• Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդարանը պէտք է յանձնարարի դասընթացային ծրագրի եւ դպրոցական համագումարների կազմակերպումն ու իրականացումը Արցախի, Սիւնիքի եւ Ռազմագերիների կապակցութեամբ: Առաջնորդարանի բոլոր վարժարանների եւ ընդհանրապէս հայկական բոլոր կրթական հաստատութիւնների մէջ։

• Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդարանը պէտք է գլխաւորի դրամահաւաք` ի աջակցութիւն ռազմագերիների ընտանիքներին եւ մեր ռազմագերիների արդարադատութեան հետապնդմանը Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում, ինչպէս դա արել է անցեալում` հայկական բազմաթիւ մարդասիրական նպատակներով:

 • «Ազատել Գերիներին» պաստառները՝ Արցախի Հանրապետութեան դրօշի ուղեկցութեամբ, պէտք է հպարտօրէն փակցուեն և ծածանուեն Առաջնորդարանի իրաւասութեան ներքոյ գտնուող բոլոր եկեղեցիների, դպրոցների եւ հաստատութիւնների շէնքերին, ինչպէս նաեւ հայկական այլ կրօնական/կրթական հաստատութիւններում՝ ի նշան բարոյական աջակցութեան։ (Վահանակներ եւ դրօշներ են տրամադրուել եւ տեղադրուել Արեւմտեան շրջանի եկեղեցիներում եւ դպրոցներում, բայց, ցաւօք սրտի, այս պաստառներից շատերը հանուել են անյայտ պատճառներով…)

Ամէն օր մեր հերոսները ստիպուած են լինում դիմանալ անասելի եւ աներեւակայելի սարսափներին ազերի թուրքերի ձեռքին, մինչ մեր եղբայրներն Արցախում եւ Հայաստանում անընդհատ ենթարկւում են յարձակման, նրանց տարածքային ամբողջականութիւնը վտանգուած է, եւ խախտուած է նրանց երեխաների՝ մեր երեխաների անվտանգութիւնը։

Մենք խնդրում ենք ձեզ, որպէս հայ ազգի անդամներ, որոնց յանձնարարուած էք ձեր ժողովրդի կողմից կատարել մեր համայնքների համար ամենակարեւոր հոգեւոր եւ մշակութային պարտականութիւնները, ոտքի ելնել այս վեհ եւ բախտորոշ առիթով, այսօր կատարել ձեր բաժինը որպէս մեր համայնքի ղեկավարներ եւ լոյս սփռել: խաւարի մէջ, որը ներխուժում է մեր ժողովրդին եւ հողին…

Խնդրում ենք գործի անցնել հիմա, քանի դեռ շատ չի ուշացել

Կոչը ամբողջութեամբ տեսնել այստեղ https://www.armenianpows.org/

Share