Էդ ո՞ր ժողովրդավարական երկրում ձու ու լօլիկ չէն նետում: Դրա համար  մարդկանց վտարո՞ւմ են. Շաւարշ Քոչարեան

Էդ ո՞ր ժողովրդավարական երկրում ձու ու լօլիկ չէն նետում: Դրա համար  մարդկանց վտարո՞ւմ են. Շաւարշ Քոչարեան

168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Սաթիկ Սեյրանեանի հիւրը՝ նախկին փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը, անդրադարձել է Մուրատ Փափազեանի մուտքը հայաստան արգելելու թեմային:

«Նախ՝ այդ պարզաբանումը ցոյց է տալիս այն կազմողների մասնագիտացման, պրոֆէսիոնալիզմի «Ճ» մակարդակը: Վերանանք նրանից, թէ խօսքն ում մասին է: Եթէ պետութիւնն անձին արգելում է մուտք գործել, միջազգային իրաւունքն ասում է՝ դու կարող ես դա չբացայայտել: Դա վտանգում է իմ անվտանգութիւնը, եւ վերջ: Բացատրութիւն չի պահանջւում: Օրինակ, Թուրքիայում եւ Ադրբեջանում նոյն Մուրադ Փափազեանի մուտքն արգելուած է: Իրենք հոյ բացատրութիւն չե՞ն տուել՝ ինչի համար»,- ասաց Շաւարշ Քոչարեանը:

Նախկին փոխարտգործնախարարի խօսքով՝ նախ ծիծաղելի է, երբ տրւում է նմանատիպ բացատրութիւն:

«Աւելին ասեմ. եթէ բացատրութիւն չտային, նոյնիսկ խորհրդաւոր բան կը լինէր: Հանրութիւնը կը մտածէր: Մարդ կայ՝ կը մտածէր՝ Թուրքիայի ագենտն է: Բայց այս բացատրութեամբ յայտնւում են լրիւ յիմար վիճակում: Ստացւում է՝ եթէ սա է բացատրութիւնը, ուրեմն մարդը կամայ-ակամայ պիտի մտածի՝ ուրեմն արգելելու դրդապատճառները նոյնն են, ինչ Ադրբեջանում եւ Թուրքիայում: Ուրիշ բացատրութիւն չես կարող տալ: Նետել են….Էդ ո՞ր ժողովրդավարական երկրում ձու ու լօլիկ չէն նետում: Դրա համար  մարդկանց վտարո՞ւմ են երկրից, ասում են՝ իրաւունք չունե՞ս այս երկրում լինել: Այսինքն՝ էս մեր ժողովրդաւարութեան բաստիոնն է դրա մասին խօսում»,- ասաց Շաւարշ Քոչարեանը:

Սաթիկ Սեյրանեանը յիշեցրեց նաեւ յատուկ յանձնարարութիւններով դեսպան Էդմոն Մարուքեանի՝ թեմայի վերաբերեալ այսօր կատարած գրառումը:

«Արտէրկրում Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացնող ցանկացած անձի դէմ իրականացուած յարձակում կամ ոտնձգութիւն պարտադիր պէտք է ունենայ իրաւական հետեւանք, քանի որ արտէրկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրօշակիր մեքենաների վրայ յարձակումները, ըստ էութեան, համարւում են յարձակում Հայաստանի Հանրապետութեան դէմ։ Բնականաբար, միտքը չի վերաբերում քաղաքական, քաղաքացիական անհամաձայնութիւն արտայայտող խաղաղ ցոյցերին կամ ակցիաներին, այլ վերաբերում է յարձակումներին, որոնք քրեօրէն հետապնդելի արարքներ են ինչպէս Հայաստանում, այնպէս էլ ցանկացած այլ պետութիւնում»,- գրել էր նա:

Շաւարշ Քոչարեանն ասաց՝ չի ուզում մեկնաբանել այդ յայտարարութիւնը, այնքան որ դա անհեթեթ է…

Share