«Հերթական անգամ ազգային քաղաքական դաշտը կուլ տւեց կապիտուլեանտների նետած խայծը». Վարուժան Գեղամեան

«Հերթական անգամ ազգային քաղաքական դաշտը կուլ տւեց կապիտուլեանտների նետած խայծը». Վարուժան Գեղամեան

 Թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Վարուժան Գեղամեանը թելեգրամի իր ալիքում գրում է. 

«Հերթական անգամ ազգային քաղաքական դաշտը կուլ տւեց կապիտուլեանտների նետած խայծն ու արդէն որերորդ օրն է՝ քննարկում է տասներորդային նշանակութեան իրադարձութիւն, որում կայ ամէն ինչ լիարժէք շոուի համար՝ խաչ ու կրօնական յոյզեր, օդիոզ գործիչներ եւ այլն։

Մինչդեռ իրական Հայաստանում կապիտուլեանտը նախապատրաստւում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, յանձնում է Բերձորը եւ շարունակում է ոչնչացնել Արցախն ու Սիւնիքը պահելու անվտանգային հնարաւորութիւնները, դատում է ազգային տղերքին։

Ազգային ուժերի առաջին պարտականութիւնն է կերտել իրական Հայաստանի իրական օրակարգը, որտեղ կը խօսւի ոչ միայն առկայ մարտահրաւէրների ու իրական խնդիրների մասին, այլեւ դրանցից դուրս գալու ուղիների մասին։ Հակառակ դէպքում մենք անվերջ ապրելու ենք կապիտուլեանտական իրականութիւնում՝ թէ՛ հողի վրայ, թէ՛ տեղեկատւական դաշտում։ Միակ ձեւը նախաձեռնող լինելն է, որը պահանջում է քրտնաջան աշխատանք, աննահանջ յամառութիւն, յստակ հետեւողականութիւն»։

Share