Նիկոլն այսօր Ալիեւին զեկուցելու նիւթ ունի. Աւետիք Չալաբեանը կը մնայ կալանքի տակ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:
«Նիկոլն այսօր Ալիեւին զեկուցելու նիւթ ունի. Աւետիք Չալաբեանը կը մնայ կալանքի տակ: Նրա անազատութեան մէջ մնալու մէկ պատճառ կայ՝ Արցախում, պաշտպանութեան ոլորտում շատ ակտիւ էր ու թշնամու աչքի փշերից մէկն էր… իսկ դատախազները, քննիչները, դատաւորները մի օր փորձելու են արդարանալ, բայց նրանց լսող չի լինի, նրանք լուռ մտորելու վայրկեաններ են ունենալու անարգանքի պատի տակ ու ուշ է լինելու.. իսկ այն քպ-ական ուսխորհրդի նախագահի պատմութիւնն ու պատն առանձին է…»,- գրել է նա: