Իշխան Սաղաթելեանը հանդիպումներ է ունեցել ԵԽ պաշտօնեաների հետ

Իշխան Սաղաթելեանը հանդիպումներ է ունեցել ԵԽ պաշտօնեաների հետ

Շարունակւում է Իշխան Սաղաթելեանի աշխատանքային այցը Եւրոպական Խորհրդարան

Աշխատանքային այցով ԵԽ-ում գտնուող ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յունիսի 6֊ին հանդիպումներ է ունեցել՝

-Եւրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվայ Կաիլիի,
-Արցախի հետ ԵԽ բարեկամութեան խմբի համահիմնադիր Պետէր Վան Դալենի,
-Հայաստանի հարցով ԵԽ զեկուցող Անդրեյ Կովաչեւի,
-ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիոյ Մասիմոյ Կաստալդոյի,
-Հունաստանի սոցիալ-դէմոկրատական կուսակցութեան նախագահ, ԵԽ պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկուել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հեռանկարները, ներկայացուել է «Դիմադրութիւն» շարժման մօտեցումները եւ տեսակէտները՝ մէկ անգամ եւս ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի կամարտայայտութիւնը հաշուի առնելու, անհնար է հասնել խաղաղութեան, հակամարտութեան վերջնական ու երկարաժամկէտ կարգաւորման։

Եւրոպացի գործընկերներին Սաղաթելեանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիայի դրսեւորումները Հայաստանի Հանրապետութեան, Արցախի նկատմամբ եւ ակնկալել համապատասխան գնահատական:

Բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնուել է Ադրբեջանում պահուող ռազմագերիների հարցը:

Հանդիպումների ընթացքում խօսուել է նաեւ ՀՀ ներքաղաքական հարցերի, «Դիմադրութիւն» շարժման նպատակների եւ ծրագրերի մասին:

Share