Արմենուհի Կիւրեղեան․ «Օրենսդրական փոփոխութեամբ մարդկանց զրկում են ընտրելու իրաւունքից»

Արմենուհի Կիւրեղեան․ «Օրենսդրական փոփոխութեամբ մարդկանց զրկում են ընտրելու իրաւունքից»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այդ նիստն ի՞նչ նպատակ ունէր, այդ 100 միլիոն դոլարն ի՞նչ նպատակով էր ծախսուել, ծախսուե՞լ է արդյօք, թե՞ ոչ, իւրացուե՞լ է, թե՞ ծախսուել է։ Ի վերջոյ, հաշուետուութիւն ե՞րբ են ներկայացնելու»,-այսօր «Հայելի» ակումբում այս հարցերը հնչեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանն՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։ 

Կիւրեղեանն անդրադառնալով ԱԺ-ում Ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ անելու մասին լսումներին, ասաց՝ այս իշխանութիւնները ոչ մի բանի առաջ չէն կանգնում, որպէսզի իրենց իշխանութիւնը ամրապնդէն, պահպանէն․ «Օրենքը փոխում են միայն այն պատճառով, որ այս կամ այն համայնքում ընտրուած ղեկավարն իրենց ուզածը չէ։ Օրենքը փոխում են, որ ամէն կերպ կարողանան համայնքի իրենց սրտի ուզած ղեկավարին ընտրէն։ Վարդենիսում, Ամասիայում, Վանաձորում այդպիսի իրավիճակ է եղել՝ իրենց ուզածը չի եղել։ Եւ նոյնիսկ չէն էլ թաքցնում, թէ այդ փոփոխութիւններն ինչին են ուղղուած»։

 Պատգամաւորի խօսքով՝ փոփոխութեամբ իշխող ուժն առաջարկում է համայնքի ղեկավարի ընտրութեան դէպքում, եթէ որեւէ խմբակցութիւն 50 եւ աւելի տոկոս չի հաւաքել, այսինքն, իրաւունքի ուժով համայնքի ղեկավար չի նշանակուել եւ աւագանին պէտք է ընտրի համայնքի ղեկավարին, այդ դէպքում աւագանու ընտրութիւնը պէտք է ընթանայ փակ ռեժիմով, մինչդեռ գործող օրէնքով այդ գործընթացը բաց էր․ «Իսկ դա հնարաւորութիւն էր տալիս խուսափել աւագանու անդամների վրայ ճնշումներ գործադրելուց։ Սա առաջին հերթին միտուած է հէնց Վանաձորի ղեկավարի ընտրութեան հարցին։ Վանաձորում յուլիսի 24-ից յետոյ ի վերջոյ համայնքի ղեկավարի ընտրութեան այդ առաջին նիստը պէտք է կայանայ։ Այս պահին ունենք 16/17 յարաբերակցութիւն, 17-ը՝ ընդդիմադիր ուժի մանդատներն են։ Քանի որ Մամիկոն Ասլանեանին ազատ չէն արձակել, իրենք յոյս ունեն, որ ընդդիմադիրներից մի քանիսին կը կարողանան իրնեց կողմ տանել եւ նժարը դէպի ոչ ընդդիմադիրների կողմը կը լինի»։ 

Կիւրեղեանի գնահատմամբ՝ խնդրահարոյց է նաեւ օրէնսդրական փոփոխութեամբ առաջարկուող մէկ այլ դրոյթ․ «Շրջիկ արկղերի ինստիտուտի վերացման հարց ն է։ Ասում են՝ շրջիկ արկղերը, որպէս ընտրութեան մեխանիզմ, պէտք է հանել, որովհետեւ հիմնաւորում են, որ դրանցով պտտուելով մեծ վտանգներ է առաջանում յանձնաժողովի անդամների եւ նաեւ հիւանդանոցներում գտնուող քաղաքացիների համար՝ վարակուելու առումով։ Փոխանակ այնպիսի մեխանիզմ կիրառէն, որպէսզի կանխէն վարակումը, մարդկանց զրկում են ընտրելու իրաւունքից։ Այս իշխանութիւնն ամէն ինչ անում է երկիրը ոստիկանապետութիւն դարձնելու համար, բռնապետութիւն սահմանելու համար։ Ամէն ինչ անում են մէկ անձի իշխանութեան հասցնելու մեր երկիրը»։ 

Նելլի Բաբայեան — Առաւօտ

Share