Ինչ հաշուի չառաւ տիկին Դոնֆրիդը

Ինչ հաշուի չառաւ տիկին Դոնֆրիդը

Minval — https://minval.az/news/124257547 — Դեռեւս այս տարուայ յունուարի կէսերին Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաալիքներին տուած հարցազրոյցում յստակ հնչեցրել էր այն միտքը, որ Բաքուն կասեցնելու է ղարաբաղեան հարցով ԷԱՀԿ Մինսկի խմբի փորձերը: «նրանք (համանախագահները ) չպէտք է զբաղուեն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեամբ, քանի որ այն լուծուած է: Մենք նրանց փոխարէն լուծեցինք այդ խնդիրը», — ասաց նա:

Ղարաբաղեան կարգաւորման հարցում ամորֆ այդ կառոյցի գործունէութեանը (աւելի ճիշտ ` անգործութեանը) ծանօթներն ամբողջութեամբ կիսում են ադրբեջանի նախագահի դիրքորոշումը: Իսկապէս, 30-ամեայ «մինսկեան» սինէկուրան  միայն խորացնում էր իրավիճակը ` ձգձգելով ղարաբաղեան հանգոյցը:

Համանախագահների բազմաթիւ ճամփորդութիւններ` թղթախաղի պէս խառնուած, անիմաստ բանակցութիւններ, քօղարկուած աջակցութիւն Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը. այս ամէնը կարելի է գրեթէ երեք տասնեակ տարիների ընթացքում համարձակօրէն դասել ԷԱՀԿ Մինսկի խմբի «ձեռքբերումների» շարքին:

Զարմանալի չէ, որ ադրբեջանական պետութեան ղեկավարը միանգամայն արդար է (առաւել եւս ` 44-օրեայ պատերազմից յետոյ), հրաժարուելով անարժէք կառոյցի «արջի ծառայութիւններից»:

ԷԱՀԿ ՄԽ անարդիւնաւէտութեան մասին ալիեւը բազմիցս է խօսել, եւ, այնուամենայնիւ, հայկական կողմն անփոփոխ է, երբ խօսքը գնում էր ղարաբաղեան հարցի մասին` վեր հանելով Մինսկի խմբի յանգած թեման:

Հայաստանի եւ նրա հովանաւորների ճիգերը հասկանալը դժուար չէ. ԷԱՀԿ Մխ-ն նրանց համար մի տեսակ փրկարարական ճիւղ է, որը կարող է օգնել պահպանել յետպատերազմեան ստատուս-քուոն: Երեւանը նաեւ հասկանում է, որ որքան քիչ է մնում ղարաբաղեան տարածաշրջանում ռուսական «խաղաղապահների» գտնուելու ժամանակը, այնքան աւելի մշուշոտ են դառնում անջատողականների յոյսերը «Արցախի» նկատմամբ: Օրերս Բաքուի IX գլոբալ ֆորումի ժամանակ ալիեւը հերթական, աւելի կոշտ մեսիջն է յղել երազողներին, որոնք ցանկանում են վերակենդանացնել «մինսկի դիակը»: «որքան էլ Հայաստանն այսօր ջանայ վերականգնել Մինսկի խումբը, դա նրան չի յաջողուի: Նման խումբ այլեւս չկայ, այդ հարցը սպառուած է: Միւս կարեւոր հարցն այստեղ այն է, որ Հայաստանը պէտք է շատ լուրջ հետեւութիւններ անի:Եթէ նա դա չանի, Ադրբեջանը մի շարք քայլեր կձեռնարկի այդ ուղղութեամբ: Ընդ որում, հարկ է նշել, որ 2020ի նոյեմբերի 10-ի համաձայնագրում որեւէ յօդուած կամ կէտ չկայ ԷԱՀԿ Մինսկի խմբի եւ Ղարաբաղի կարգավիճակի մասին», — յայտարարել Է Ադրբեջանի նախագահը:

Հարկ է նշել, որ փետրուարի 24-ին Ուկրաինայ Ռուսաստանի ներխուժումից յետոյ ԷԱՀԿ Մինսկի խմբի մասին ալիեւի խօսքերը աքսիոմայ դարձան, քանի որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայութիւնը հասաւ իր գագաթնակէտին: Հասկանալի է, որ նման պարագայում ոչ մի համագործակցութեան, այդ թւում ` Մինսկի խմբի ձեւաչափի մասին խօսք լինել չէր կարող: Առաւել եւս, որ ապրիլին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լաւրովը յայտարարեց, որ Ամն-ն եւ Ֆրանսիան հրաժարուել են համագործակցել Ռուսաստանի հետ ԷԱՀԿ Մինսկի խմբում:

Եւ ահա այս բոլոր յայտարարութիւնների ֆօնին ԱՄՆ պէտքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնականի տեղակալ Քերրի Դոնֆրիդի խօսքերը մի փոքր անսպասելի են հնչում:https://www.azatutyun.am/a/31906456.html

«չնայած Միացեալ Նահանգները խզել է յարաբերութիւնները Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի պատճառով, նրանք պատրաստ են շարունակել համագործակցութիւնը ԷԱՀԿ Մինսկի խմբում խաղաղ եւ տեւական կարգաւորման համար», — ասել է նա հայ լրագրողներին:

«ԱՄՆ-ն շարունակում է յայտարարել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահութեան գործընթացին: Մենք շարունակում ենք հաւատալ, որ դա շատ կարեւոր ձեւաչափ է, յատկապէս Լեռնային Ղարաբաղի դէպքում:Եւ կարեւոր է, որ մենք կարող ենք պահպանել տարբեր ֆորմատներով, փորձելով առաջ տանել ծաղաղութիւնը. Եւ մենք կը շարունակենք դա անել մօտ ժամանակներս», — ընդգծել է ԱՄՆ պէտքարտուղարի օգնականի տեղակալը:

Դոնֆրիդը նաեւ պատասխանել է այն հարցին, թէ նկատի ունի արդեօք Ռուսաստանի հետ համագործակցութիւնը: «այո: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահն է: Այնպէս որ, այո. Ֆրանսիան, ԱՄՆ — ն եւ Ռուսաստանը կը շարունակեն այդ ձեւաչափը», — նշել է Դոնֆրիդը:

Նա նաեւ մեկնաբանել է նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնները, որը խօսում է այն մասին, որ ԷԱՀԿ Մխ-ն կարիք չունի: Դէ, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահութեան գործընթացին: Միացեալ Նահանգները աջակցում է, եւ մենք մասնակցում ենք այդ գործընթացին եւ կը շարունակենք մասնակցել— եզրափակել է նա:

Ինչպէս տեսնում ենք, Հայաստանը միայնակ չէ իր ցանկութեան մէջ ` վերականգնել հագնստի մէջ յայտնուած Մինսկի խումբը: Հետաքրքիր է այն միտքը, որ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Ամն-ն կը շարունակեն այդ ձեւաչափը: Նա խօսում է այնպէս, կարծես թէ աշխատելու բան կայ: Մանաւանդ, նման հանգոյցներով:

Կարծում եմ, որ տիկին Դոնֆրիդն իր դատարկ յայտարարութեամբ ցանկանում էր միայն դիւանագիտօրէն յարգել հայկական կողմին, եւ դրանով իսկ գոնէ մի աստիճանով Հայաստանը թեքել դէպի արեւմուտք: Սակայն մեդալի միւս կողմն էլ կայ: Ռուսաստանին, թէկուզեւ Ուկրաինայում թուլացած պատերազմով, ձեռնտու է մոնոպոլիզացնել հայ-ադրբեջանական հարցը ` դուրս թողնելով Ամն-ին եւ Ֆրանսիային: Հասկանալի է, որ Արեւմուտքի համար դա ձեռնտու տարբերակ չէ, եւ դրա համար էլ նա ստիպուած է լինում առաջ մեղել «Մինսկի» թեման:

Այսպիսով, տարածաշրջանում Արեւմուտքի դիրքերը ինչ-որ կերպ կ’ամրապնդուեն: ՌԴ – ից կախուած Հայաստանի քաղաքականութիւնը, Ադրբեջանի հաւասարակշռուածութիւնը, հակառուսական պատժամիջոցներին միանալու Վրաստանի մերժումը, բոլոր այդ ասպեկտները ցոյց են տալիս, որ Հարաւային Կովկասում հաշիւը յօգուտ Արեւմուտքի, մասնաւորապէս, Ամն-ի չէ: Ահա եւ ստիպուած ես լինում «մինսկի» գնդակը նետել խաղադաշտ: Միայն տիկին Դոնֆրիդը հաշուի չառաւ մի նրբութիւն.այդ գնդակը դուրս մնաց Ադրբեջանի սահմաններից: Մէկ ու կէս տարի առաջ…

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Share