Ջհանգիրեանն ուղիղ ասում է` դատական համակարգը զաւթւում է Փաշինեանի կողմից. Մինասեան

Ջհանգիրեանն ուղիղ ասում է` դատական համակարգը զաւթւում է Փաշինեանի կողմից. Մինասեան

Ակնյայտ է, որ Ջհանգիրեանի յայտարարութիւնը իշխանութեան զաւթման ուղիղ յայտարարութիւն է, աւելին` հայհոյախառն արտայայտութիւններով ուղիղ ասում է, որ կատարում է մէկ մարդու ցուցում` Նիկոլ Փաշինեանի,  եւ դատական իշխանութիւնը զաւթւում է քաղաքական իշխանութեան եւ նրա կամակատարների կողմից. «Դիմադրութիւն» շարժման բողոքի երթի ժամանակ «Երկիր Մեդիայ»-ի լրագրողին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանը:

Ըստ նրա` դա անմիջապէս պէտք է դառնայ քրգործ յարուցելու հիմք, Ջհանգիրեանի եւ այն անձանց նկատմամբ, որոնք կազմակերպել են այդ յանցագործութիւնը, պէտք է կիրառուի կալանաւորում:

Ինչ վերաբերում է Ապարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձութեանը, երբ ՔՊ-ի կողմնակիցները կրակ էին բացել իշխանութեանը քննադատած երիտասարդների վրայ, Մինասեանը նշեց, որ յստակ է` ներգրաւուած են ՔՊ-ականներ, եւ այդ մարդասպանութեան քաղաքական պատասխանատուութիւնը ՔՊ-ինն է: Ըստ նրա` այս ամէնը վկայութիւնն է այն բանի, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն արիւնաբեր է, մահաբեր,  նա չի բաւարարուել ռազմաճակատի զոհերով, յղի կնոջ վրաերթով, շարունակում է հայ մարդկանց սպանութիւնը:

«Ալիեւը եւ ադրբեջանական բանակը դրսից` ճակատում են սպանում հայերին, Փաշինեանը եւ նրա այլանդակ իշխանութիւնը` երկրի ներսում: Սրան պէտք է վերջ տրուի, դրան մի տարբերակ կայ` որ ժողովուրդը դուրս գայ փողոց եւ վռնդի նրանց, զրկի որոշում կայացնելու հնարաւորութիւնից»,- ասաց պատգամաւորը` յաւելելով, որ  հայութիւնը` Հայաստանում, Արցախում, Սփիւռքում, ունի մէկ գերխնդիր` օր առաջ հեռացնել թուրքական շահերը սպասարկող, հայատեացութեան ուղղակի գործողութիւններ իրականացնող յանցագործ իշխանութեանը:

Մանրամասն` տեսանիւթում:

Share