Այցելութիւն Դրոյի գերեզմանին

Այցելութիւն Դրոյի գերեզմանին

Դրաստամատ Կանաեան՝ յայտնի «Դրօ» անունով կամ ինչպէս յիշւում է յեղափոխական երգերում՝ «Դաշնակ Դրօն» Եղել է ֆիդայի, վրիժառու, ազատագրական շարժման գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետութեան զօրավար (լրիւ գեներալ), և առաջին հանրապետութեան ռազմական նախարար:

Նա համարւում է Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադիրներից։ 1918 թուականի մայիսի 23-27-ին Դրօն ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարութիւնը։ Ապարանի ճակատամարտը, հիրաւի, Դրաստամատ Կանայանի յաջողութիւնների գագաթնակէտն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացաւ ոչ միայն կասեցնել թուրքական 13 հազարանոց զօրաբանակի առաջխաղացումը դէպի Երեւան, այլեւ ջախջախիչ հարուած հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։

Մայիս 28ի առիթով Հայաստան Դաշինքի մի խումբ պատգամաւորներ այցելեցին Ապարանում գտնուող Դրոյի գերեզմանը:

Այցելուների մէջ են եղել Ֆիլիպ Կանաեան՝ Դրոյի շառաւիղը, Համբիկ Սասունեանը և րաֆֆի Թիթիզեանը:

Պատգամաւորներից ներկայ են եղել՝ Արթուր Խաչատրեան, Աղուան Վարդանեան, Արամ Վարդևանեան, Արթուր Սարգսեան, Արմենուհի Կիւրեղեան և Գեղամ Մանուկեանը:

Share