«Րօն ըննդէմ Ուէյդ»ի պայքարը

«Րօն ըննդէմ Ուէյդ»ի պայքարը

Ժուլիեթ Դաւթեան

«Րօն ընդդէմ Ուէյդ»ի 1973 թուականին ընդունուած օրէնքը շրջադարձային որոշում էր, որով ԱՄՆ Գերագոյն դատարանը չեղարկեց Տեխասի յղիութիւնն ընդհատելն արգիլող օրէնքը՝ փաստացի ընթացակարգն օրինկանացնելով ամբողջ Միացեալ Նահանգներում։ Մինչ «Րօն ընդդէմ Ուէյդ»ի օրէնքի ընդունուելը, 19րդ դարի վերջից յղութեան ընդհատումը երկրի մեծ մասում անօրինական էր իսկ 1973 թուականի որոշումից ի վեր շատ նահանգներ սահմանափակումներ են մտցրել յղիութեան արհեստական ընդհատման իրաւունքի վրայ։

Ըստ «Politico.com»ի Մայիս 3, 2022-ի լրատւութեան, ԱՄՆ Գերագոյն Դատարանը շուտով կչեղարկի «Րօն ըննդէմ Ուէյդ»ի որոշումը՝ 5-4 ձայնով։ Սկզբնական նախագիծում նշուած է, որ «ժամանակն է, ականջ դնել Սահմանադրութեանը և յղիութեան ընդհատման հարցը վերադարձնել ժողովրդի ընտրեալներին»՝ նահանգների մակարդակով։

Պատմական ակնարկ

Ջէյն Րօ

1969-ին 20ականների մէջ գտնուող Նորմա Մաք Քորուէյը փորձեց ընդհատել անցանկալի յղիութիունը։ ՄաքՔորուէյը, որ ապրել էր դժուարին, աղքատ պայմաններում, նախկինում արդէն երկու անգամ ծննդաբերել էր և երկու երեխաներին էլ որդեգրման էր տուել։ 1969 թուականին, ՄաքՔորուէյի յղիութեան ժամանակ Տեխասում յղիութեան ընդհատումն օրինական էր, բայց միայն կնոջ կեանքը փրկելու նպատակով։ Նիւթական հնարաւորութիոններ ունեցող ամերիկուհիներ կարող էին յղիութիունն ընդհատել մեկնելով այլ երկրներ, որտեղ ընթացակարգը անվտանգ և օրինական էր, կամ մեծ գումար վճարել բժշկին գաղտնի ընդհատման համար, սակայն այդ տարբերակները անհասանելի էին ՄաքՔորուէյի և շատ ուրիշ կանանց համար։

Արդիւնքում որոշ կանայք դիմում էին յղութիւնն ընդհատելու անապահով և վտանգաւոր միջոցների։ Ըստ Գաթմաքըր (Guttmacher) հիմնարկի, 1950-1960ի միջև ընկած ժամանակահատուածում ԱՄՆ-ում յղիութիոնների ապօրինի ընդհատման թիւերը կազմում էին 200,000ից մինչև 1.2 միլիոն։ Յղիութիւնն ընդհատելու ապօրինի փորձերից յետոյ ՄաքՔորուէյին առաջարկեցին դիմել փաստաբաններ Լինդա Քոֆի և Սարա Ուէդդինգթոնին, որոնք հետաքրքրուած էին վիճարկելու յղիութեան ընդհատման դէմ օրէնքները։

Հենրի Ուէյդ

1970ին, փաստաբանները ՄաքՔորուիի և բոլոր միւս կանանց անունից, «ովքեր եղել են կամ կարող են յղիանալ և ուզում են նկատի ունենալ բոլոր տարբերակները» հայց ներկայացրեցին Դալլասի շրջանային դատախազ՝ Հենրի Ուէյդի դէմ, որտեղ ապրում էր ՄաքՔորուէյը։

1973 թուականի Յունուար 22ին ԱՄՆ Գերագոյն Դատարանը, 7-2 որոշմամբ չեղեալ յայտարարեց յղութիւնն ընդհատող Տեխասի օրէնքը՝ փաստացի օրինականացնելով ընթացակարգը ամբողջ երկրում։

Դատարանը յղիութիւնը բաժանեց երեք եռամսեակների և յայտարարեց, որ առաջին եռամսեակում յղիութիւնը դադարեցնելու որոշումը բացառապէս կնոջն է։ Երկրորդ եռամսեակում մօր առողջութիւնը պաշտպանելու համար կառավարութիւնը կարող է կարգաւորել բայց չարգիլել յղիութեան արհեստական ընդհատումը։ Երրորդ եռամսեակում պետութիւնը կարող է արգիլել յղիութեան արհեստական ընդհատումը, որպէսզի պաշտպանի այն պտուղը, որը կարող է ինքնուրոյն գոյատևել արգանդից դուրս՝ բացառութեամբ այն դէպքերի, երբ կնոջ առողջութիւնը վտանգուած է։ 

«Րօ-Ն ընդդէմ Ուէյդ»ի ազդեցութիւնը կանանց կեանքում

Վերադառնանք 1970 թիւ, Րոյի և Ուէյդի որոշումից երեք տարի առաջ։ Այդ տարի ԱՄՆ-ում կանանց ամուսնութեան միջին տարիքը 21 էր։ 18-24 տարեկան աղջիկների քսանհինգ տոկոսն էր համալսարան մուտք գործել իսկ չափահաս կանանց միայն ութը տոկոսն էր համալսարանն աւարտել։ 

Զաւակ ունենալը սերտօրէն կապուած էր ամուսնութեան հետ։ Մանկահասակ զաւակ ունեցող կանանց համար աշխատելը դեռ ընդունուած սովորութիւն չէր։ Նրանց միայն 37 տոկոսն էր աշխատոյժի մաս կազմում

1980ականներին ամուսնութեան միջին տարիքը հասել էր 22-ի։ 18-24 տարեկան աղջիկների երեսուն տոկոսն էր համալսարան ընդունուել իսկ 13,6 տոկոսն էր համալսարանական քառամեայ կրթութիունն աւարտել։ Փոքր երեխաներ ունեցող կանանց 45 տոկոսն էր աշխատոյժի մաս կազմում։

Վերահսկողութիւն թէ ընտրոիթիւն

Այսօր, «Րօն ըննդեմ Ուէյդ»ից համարեայ երկու սերունդ յետոյ կանանց ամուսնութեան միջին տարիքը 27-ն է։ 25-ից բարձր կանանց 18 տոկոսը երբեք ամուսնացած չի եղել իսկ որոշ հաշուարկներ ցոյց են տալիս, որ այսօրուայ երիտասարդների 25 տոկոսը կարող է երբեք չամուսնանալ։ Առաւել ևս համալսարանների ուսանողների մեծամասնութիոնը կանայք են իսկ վճարումով աշխատոյժի մաս կազմելը կանաց կեանքի բնական մասն է կազմում։

Եթէ Րօն ընդդեմ Ուեյդի որոշումը չեղարկուեց՝ նուազեցնելով կամ ամբողջութեամբ վերացնելով կանանց վերահսկողութիւնը իրենց վերարտադրողական կեանքի վրայ, արդեօ՞ք ամուսնութեան միջին տարիքը, կրթական մակարդակը և կանանց աշխատոյժի մասնակցութիւնը կրկին կնուազեն:

Այս հարցերին դժուար է պատասխանել։ Բայց մենք կարող ենք տեսնել, թէ ինչպիսի ազդեցութիւն ունի դեռահասների յղիութիւնը, օրինակ, կնոջ կրթութեան վրայ: Դպրոցը թողած բոլոր դեռահաս աղջիկների 30 տոկոսը որպէս հիմնական պատճառ նշում է յղիութիւնը և ծնող լինելը: Դեռահաս մայրերի միայն 40 տոկոսն է աւարտում բարձրագոյն դպրոցը: Իսկ 2 տոկոսից պակասը մինչև 30 տարեկան աւարտում է համալսարանը:

Ուսման ասպարէզում յաջողութիւնները ևս դերակատար են լինում կանանց շահած եկամուտի վրայ։

Ապագան մեծապէս կախուած է նահանգային և դաշնային մակարդակով հակաբեղմնաւորման և յղութեան ընդհատման հասանելիութեան պաշտպանելու կամ սահմանափակելու ջանքերից։ Յղիութեան արհեստական ընդհատման օրինականացման դէմ շարունակուող ընդդիմութիւնը կարողացել է աստիճանաբար սահմանափակել կանանց հասանելիութիւնը այդ գործընթացին։

Նոր պայքար

Ի հարկէ յղութեան բժշկական ընդհատումը միակ միջոցը չէ, որով կանայք կարող են վերահսկել  վերարտադրութիւնը։

Այսօր բժշկական գործընթացից բացի հակաբեղմնաւորման և յղիութեան արհեստական ընդհատման դեղամիջոցների տեսականու աւելի մեծ առկայութեան դէպքում, ինչպէս նաև կանանց աշխատանքի մեծ պահանջարկը ԱՄՆ տնտեսութիւնում՝ քիչ հաւանական է թւում, որ կանանց կարգավիճակը երբևէ կը վերադառնայ այնտեղ, որտեղ եղել է մինչև 1973 թուականը։ Ամերիկացիները չպէտք է մոռանան «Րօն ըննդեմ Ուէյդ»ի դէրը կանանց կեանքի առաջխաղացման հարցում։

Կանանց իրաւունգների պաշտպանները, յղիութեանն ընդհատման՝ աբորթի կողմնակիցները Գերագոյն Դատարանի այս որոշման դէմ արդէն իսկ բուռն պայքարի են սկսել։  

Ընդհանուր ակնարկ

Համաձայն «Վերարտադրողական Իրաւունքների Կենտրոն»ի իրաւապաշտպան համաշխարհային կազմակերպութեան՝ 24 երկիր կայ, որտեղ յղութեան ընդհատումն ամբողջութեամբ արգիլուած է՝ ինչպէս

Աւելի քան 50 երկիր կամ տարածաշրջանում յղութեան ընդհատումը թոյլատրւում է

Միայն այն դէպքում երբ կնոջ առողջութիւնը վտանգուած է։

«Վերարտադրողական իրաւունքների կենտրոն»ի տուեալներով՝ Ճապոնիայից, Հնդկաստանից մինչև Կանադա, ինչպէս նաև Եւրոպայի և ԱՄՆ-ի մեծ մասում, վերարտադրողական տարիքի կանանց կէսից աւելին կարող է ապահով կերպով օգտուել յղիութեան արհեստական ​​ընդհատումից։

Եօթանասուներկու երկրներ, ներառեալ Ֆրանսիան և Գերմանիան, թույլատրում են յղիութեան արհեստական ​​ընդհատումը յղիութեան ժամկէտի սահմաններում, որոնցից ամենատարածուածը 12 շաբաթն է: Նույնիսկ այս երկրներում յաճախ լինում են մի շարք բացառութիւններ, որոնք թույլ են տալիս յղիութեան արհեստական ​​ընդհատումներ կատարել աւելի ուշ: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում աբորտի 24 շաբաթեայ սահմանափակում կայ, բայց եթէ պտուղն ունի այնպիսի հաշմանդամութիւն, ինչպէս Դաունի համախտանիշը, ապա յղիութիւնը կարող է ընդհատուել մինչև ծնունդը:

Share