Ձերբակալուել է Գլենդելում հայ երիտասարդի մահուան հարցով մեղադրեալը

Ձերբակալուել է Գլենդելում հայ երիտասարդի մահուան հարցով մեղադրեալը

Գլենդել, Քալիֆորնիա – Գլենդելի Ոստիկանութեան բաժանմունքը ձերբակալել է մի անձի, ով կասկածւում է 2021 թուականին Գլենդելում մի հայ երիտասարդի մահուան մէջ:

Հիւսիսային Հոլիվուդից 23-ամեայ Հերիբերտո Գալուանը ձերբակալուել է ուրբաթ Մայիս 5ին Թեւան Գեւորգեանի մահուան կապակցութեան։

2021 թուականի դեկտեմբերին Գլենդելում Գեւորգեանը մահացել է այն ընկերոջ հետ անգիտակցաբար ֆենտանիլի սպառման պատճառով։ Ընկերը նոյնպէս շտապ բժշկական օգնութիւն է ստացել, սակայն տեղափոխուել է հիւանդանոց եւ ապաքինուել: Բժշկական անձնակազմին չի յաջողուել փրկել Գեւորգեանին:

Թեւան Գեւորգեան

Թեւան Գեւորգեանը մահուան պահին 19 տարեկան էր։ 

«Մեր խորին ցաւակցութիւնները Թեւան Գեւորգեանի ընտանիքին: Հաճոյք ունեցայ հանդիպելու Թեւանի հորը: Ես ծանօթացայ իր կեանքի հետ և այն որ նա  ընտանիքի եւ Գլենդելի համայնքի բազմաթիւ անդամների սիրելին է եղել: Շնորհակալութիւն մեր Գլենդելի ոստիկանութեան դէտեկտիւներին, ովքեր անսասան էին իրենց արդարադատութեան հետապնդման գործում: Բացի այդ, մենք բարձր ենք գնահատում Թմրամիջոցների դէմ պայքարի վարչութեան DEA-ի հետ համագործակցութիւնը Գալուանին արդարադատութեան յանձնելու հարցում», յայտարարել է Գլենդելի ոստիկանապետ Մենի Սիդը:

Գեւորգեանի մահից անմիջապէս յետոյ Գլենդելի կողոպուտի և սպանութեան հետախոյզները հետաքննութիւն սկսեցին: Գեւորգեանի մահուան պատճառը յայտնի էր, բայց ոչ աղբիւրը։ 16-ամսեայ համապարփակ հետաքննութեան միջոցով հետախոյզները կարողացան գտնել ֆենտանիլի հետքը մինչեւ Գալուան: Գլենդելի ոստիկանական բաժանմունքը ձերբակալել է եւ աշխատել Թմրամիջոցների դէմ պայքարի դաշնային գործակալութեան (DEA) հետ՝ Գալուանին մեղադրանք ներկայացնելու համր:

Գալուանին մեղադրանք է առաջադրուել մի քանի կէտերով, այդ թւում՝ մահացու հետևանքով ֆենտանիլ բաշխելու, կոկաին տարածելու մտադրութեամբ պահելու եւ բազմաթիւ զէնքի մեղադրանքներով: Ներկայումս Գալուանը գտնւում է դաշնային կալանքի տակ:

Share