Խաղաղութեան պայմանագիր չի կնքուելու. լինելու է պատերազմի եւ կապիտուլեացիայի փաստաթուղթ. Գեղամ Մանուկեան

Խաղաղութեան պայմանագիր չի կնքուելու. լինելու է պատերազմի եւ կապիտուլեացիայի փաստաթուղթ. Գեղամ Մանուկեան



Խորհրդանշական է, որ Շուշիի ազատագրման պատմական օրը դատարանի դահլիճում են զինուորականներ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը եւ Շուշիի ազատագրող հրամանատարներից մէկը Սեյրան Օհանեանը: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Կոռուպցիայի հարցերով դատարանի դիմաց լրագրողների հետ զրոյցում յայտնեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ յիշեցնելով, որ նախորդ տարի նոյն օրը դատարանի դահլիճում էին Ռոբերտ Քոչարեանը եւ Յուրի Խաչատուրովը:

Սեյրան Օհանեան — Գրիգորի Խաչատուրով



Պատգամաւորի խօսքով, այն իշխանութունների մոլագարութեան ցուցանիշն է:

Նա կարծիք յայտնեց, որ խաղաղութեան պայմանագիր չի կնքուելու եւ եթէ անգամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրուի, ապա այն լինելու է պատերազմի եւ կապիտուլեացիայի փաստաթուղթ. «Նախ՝ իշխանութեան ջանքն է ամէն անգամ «խաղաղութիւն-խաղաղութիւն» շրջանառելով մարդկանց մտքերի վրայ ազդել, թէ իրականում ինչ-որ բան ստորագրուելու է:

Ընդդէմ կապիտուլեացիայի այսօր ոտքի կանգնած ցանկացած մարդ այս իշխանութիւնների կողմից դիտւում է որպէս խոչընդոտ, վտանգ, նոյնիսկ մահացած մարդիկ են դիտարկւում որպէս խոչընդոտ եւ վտանգ, ինչնպէս օրերս «Նեմեսիսի» հուրշարձանի շուրջ քննարկումները փաստեցին»,-ասաց Մանուկեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչու են դատւում հայ գեներալները եւ արդյօք փաստը կապ ունի ստորագրուելիք փաղաղութեան պայմանագրի հետ:

Հարցին, թէ ի՞նչ է անում ընդդիմութիւնը այդ խաղաղութեան պայմանագրի ստորագրումը թոյլ չտալու համար, ընդդիմադիր պատգամաւորը պատասխանեց. «Շատ բան է անում: Օրինակ, շաբաթ օրը եթէ մեր պատգամաւորների հետ լինէիք Տաւուշում կամ Ջերմուկում կամ Վայքում, դա աւելի ցցուն կը լինէր: Այս երկու տարուայ մէջ առաջին անգամ է, որ ցանկացած բնակավայրում, այն ժամանակ, որ մարդիկ անտարբեր էին, ամէն մէկն իր դարդով, ցաւով էր, այսօր ամենացցուն այն է, որ ուր գնում ես, խօսում են անվտանգութեան սպառնալիքի մասին: Առաջին անգամ կարող եմ արձանագրել, որ հանրութեան մէջ էլեկտրականացուածութիւնը, անվտանգութեան հարցում անհանգստութիւնը շատ ցցուն է դարձել»:

Share