Փաշինեանը, Ալիեւն եւ Միշելը պայմանաւորուել են եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի 14-ին Բրիւսելում

Փաշինեանը, Ալիեւն եւ Միշելը պայմանաւորուել են եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի 14-ին Բրիւսելում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն եւ Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը պայմանաւորուել են եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի 14-ին Բրիւսելում։ Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին յայտնում է ԵԽ լրատուական ծառայութիւնը։ 

Նշւում է, որ յունիսի 1-ին Քիշնեւում Եւրոպական Քաղաքական Համայնքի (EPC) առաջիկայ համաժողովին հանդիպում կը կայանայ նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ 

«Երկրների առաջնորդները պայմանաւորուել են նաեւ շարունակել եռակողմ հանդիպումները Բրիւսելում այնքան յաճախ, որքան դա անհրաժեշտ կը լինի տեղում ընթացիկ իրադարձութիւնների ու բրիւսելեան հանդիպումների օրակարգի մշտական կէտէրի քննարկման համար», — նշւում է յայտարարութեան մէջ։ 

Շառլ Միշելը նաեւ մտադրութիւն է յայտնել նաեւ կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների յաջորդ հանդիպումը Գրանադայում 2023-ի հոկտեմբերին կայանալիք EPC յաջորդ համաժողովի շրջանակներում։ 

Share