Թուրքիան լրացուցիչ միջոցներ կը ձեռնարկի, եթէ Երեւանում գտնուող «Նեմեսիս» յուշարձանը չապամոնտաժուի։ Այս մասին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն։
«Թուրքիան չի բաւարարուի միայն օդային տարածքի փակմամբ, նա կը շարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», — ասել է Չաւուշօղլուն։
Այս կապակցութեամբ հետաքրքրական է իրանագէտ Վարդան Ոսկանեանը գրառումը:
«Էրդողանական վարչախմբի կողմից հայկական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքը փակելուն արձագանքը Հայաստանից ոչ թէ պէտք է լինի արդարացումն, այլ անզուգաչափ պատասխանը։
Նման պատասխան կարող էր լինէր, դիցուք, արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատուածից դէպի բռնազաւթման մէջ գտնուող Նախիջեւան ուղեւորուող ինքնաթիռների համար Հայաստանի եւ Իրանի օդային տարածքների փակումը Թեհրանի հետ համակարգուած համատեղ գործողութեան շրջանակներում, ինչը կեանգեցներ Նախիջեւանի փաստացի օդային շրջափակման՝ ստիպելով թշնամուն թռիչքներն իրագործել շրջանցող մեծ կորագծով։
Թուրքիայում նախընտրական կրքերի այս թէժ ժամանակահատուածում դա կարող էր լուրջ իմիջային հարուած դիտարկուել վերընտրուել տենչացող Էրդողանի համար եւ դուռ բացել հաւասարը հաւասարի հետ խնդրի լուծման բանակցութիւնների։
Մերձաւոր Արեւելքում խեղճերին ու անզօրներին չէն յարգում եւ առաւել եւս դրանց հետ հաշուի չէն նստում, քանզի հէնց այստեղ է հնուց ի վեր բանաձեւուել՝ «ակն ընդ ական»»:
Իս մի այլ հետաքրաքրական գրառում պատկանում է Արտեմ Երկանեանին:
«Չաւուշողլուն ասում է, որ Նեմէզիսի արձանը ահաբեկիչների է հերոսացնում: Այս նկարում օսմանեան «Վաքիթ» թերթի 1919 թ. յուլիսի 13-ի համարն է: Առաջին էջում «Դատաւճիռներ» վերնագրով յօդուածն է, որում ներկայացուած է Օսմանեան ռազմական արտակարգ ատեանի կողմից երիտթուրք պարագլուխների՝ Էնուէր, Թալեաթ եւ Ջեմալ փաշաների հեռակայ կարգով մահապատժի դատապարտուելու լուրը»:
Արտեմ Երկանեանը ապա տեղադրել է Թալեաթ Փաշայի յուշարձան-գերեզմանի նկարն ու աւելացրել. «Ի՞նչ կասեր քաղաքակիրթ աշխարհը, եթե Ադոլֆ Հիտլերին Բեռլինում նման արձան տեղադրեին»: