Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան արևմտեան շրջանի կենտրոնական վարչութիւնը հանդիպեց արեւմտ. թեմի առաջնորդ՝ Տ. Թորգոմ Սրբազան Տօնոյեանի հետ

Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան արևմտեան շրջանի կենտրոնական վարչութիւնը հանդիպեց արեւմտ. թեմի առաջնորդ՝ Տ. Թորգոմ Սրբազան Տօնոյեանի հետ

Քրեսենթա Հովիտ , Քալիֆորնիա ՀԵԴ արևմտեան շրջանի կենտրոնական վարչութեան հրապարակած մամլոյ հաղորդակցութեան համաձայն Երեքշաբթի, մայիսի 2ին, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահանգների  Կենտրոնական Վարչութիւնը հանդիպել է ԱՄՆ Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Ս. Եպս. Տօնոյեան հետ՝ քննարկելու համար համայնքային վայրերում ՀԵԴի անդամներին սահմանափակելու, թիրախաւորուելու եւ արգելուելու կրկնուող եւ համակարգուած միջադէպերը, որոնք իրագործուել են անօրինական մի խմբակի կողմից որը պնդում է, որ ինքն է վերահսկում արեւմտեան թեմին պատկանող կենտրոններն ու եկեղեցիները: Այս դէպքերից ամենավերջինը տեղի է ունեցել ապրիլի 9ին, երբ ՀԵՀի անդամներին արգելուել է ապրիլի 24ի թռուցիկների բաժանումը Գլենդելի Ս. Աստուածածին Հայ Առաքելական եկեղեցում: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան ԱՄՆի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտէի ատենապետ՝ Տարօն Տեր Խաչատուրեանը, Ազգային Վարչութեան ատենապետ Վահէ Յովակիմեան և Ատենադպիր Ճորճ Չորպաճեանը:

հաղորդակցութեան համաձայն Լսելով երիտասարդների մտահոգութիւնները ՀԵԴի անդամների նկատմամբ ցուցաբերուած վարքագծի վերաբերեալ, գերաշնորհ Սրբազան Հայրը  վերահաստատել է, որ ինքը եւ արեւմտեան թեմի առաջնորդարանը միասնակամ են ՀԵԴի հետ, եւ որ Արեւմտեան առաջնորդարանի եկեղեցիներն ու համայնքային կենտրոնները բոլոր հայ երիտասարդների տունն են: Գերաշնորհ Տէր Թորգոմ եպիսկոպոս Տօնոյեանը վստահեցրել է, որ ՀԵԴականների՝ Արեւմտեան առաջնորդարանին պատկանող կալուածքներից արգելելու հարցը անընդունելի է, եւ դատապարտելի է համարել այս կարգավիճակով ՀԵԴականների նկատմամբ իրականացուող գործողութիւնները։ Աւելին, Սրբազան հայրը խորը հիասթափութիւնն ու մտահոգութիւնն է յայտնել ՀԵԴականների կողմից համայնքին ոգեկոչման հրաւէրի թռուցիկներ բաժանելու արգելքի առնչութեամբ և հաստատել, որ եւ՛ ինքը, եւ՛ ազգային վարչութիւնը տեղեակ են, որ տարածուած այն շշուկները, որոնք փորձում են արդարացնել ՀԵԴի դէմ այդ ամօթալի պատահարը, սուտ են:

«Նոյնքան կարեւոր է, որ մենք հանրութեան հետ կիսուենք ՀԵԴի անդամների առջեւ ծառացած խոչընդոտներով, որոնք եւ՛ աննախադէպ եւ անընդունելի են ՀԵԴ կենտրոնական վարչութեան համար, ինչպէս նաեւ ցուցադրենք մեր խորը յարաբերութիւնները Գերաշնորհ Թորգոմ Սրբազան Տօնոյեանի եւ Արեւմտեան առաջնորդարանի հետ». ասաց  ՀԵԴ կենտրոնական վարչութեան անդամ Ալեք Մանուկեանը։ «ՀԵԴն, Գերշ. Տ. Թորգոմ Ս. Եպս. Տօնոյեանը եւ Արեւմտեան Առաջնորդարանը միասնաբար դատապարտում են այս ապօրինի խմբի անդամների կողմից ՀԵԴ անդամների թիրախաւորումը մեր համայնքին պատկանող տարածքներում»:

Թէև ամերիկահայ երիտասարդութեան առաջատար կազմակերպութեան ղեկավարութեան և Գերաշնորհ Թորգոմ Սրբազան Տօնոյեանի այս հանդիպումը արդյունաւետ էր միմեանց, ինչպէս նաև Արևմտեան Առաջնորդարանի ամուր աջակցութիւնը հաստատելու համար, ՀԵԴ կենտրոնական վարչութիւնը դեռևս սպասում է հանգուցալուծման։ ապրիլի 9ին Գլենդելի Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցում ՀԵՀ անդամների դէմ տեղի ունեցած իրադարձութեան համար:

Եւ AYFWUS Կենտրոնական գործադիր մարմինը, և՛ Գերաշնորհ Սրբազան հայրը կրկին խոստացան աջակցել միմեանց, ինչպէս միշտ եղել են անցեալում։ Վերահաստատուեց, որ Գերշ. Տ. Թորգոմ Ս. Եպս. Տօնոյեանը ամուր կանգնած է երիտասարդութեան կողքին, և որ ՀԵԴ Արևմտեան Շրջանը Սրբազան Հօր և Արևմտեան Թեմի կողքին, ինչպէս միշտ, կաշխատեն հայ ազգի բարօրութեան համար:


1933 թուականին հիմնադրուած Հայ Երիտասարդների Դաշնակցութիւնը (AYF) ամենամեծ և ամենազդեցիկ Հայ-Ամերիկեան երիտասարդական կազմակերպութիւնն է: Ունենալով մասնաճիւղեր Միացեալ Նահանգներում և հարակից կազմակերպութիւններ ամբողջ աշխարհում՝ ՀԵԴն գործօն կերպով ձգտում է առաջ մղել բոլոր ամերիկահայ երիտասարդների սոցիալական, քաղաքական, կրթական և մշակութային իրազեկութիւնը:

Լրացուցիչ տեղեկութիւնների համար այցելէք նրանց կայքը՝ www.ayfwest.org:

Share