«Ժողւուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահաւաքն է սպասւում՝ մայիսեան եռատօնին ընդառաջ: Արցախի մեր աղբիւրներից տեղեկացանք, որ հանրահաւաքը նախաձեռնել են Արցախի ստորագրահաւաքը նախաձեռնած երիտասարդները, որոնց Հայաստանում միացել եւ ստորագրահաւաք է նախաձեռնել ԱԺ ՄԻՊ յանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասեանը, որը 2 օրում մօտ 5 հազար ստորագրութիւն է հաւաքել արդէն:
Հանրահաւաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականութիւնը դադարեցնելու եւ 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը կատարելու պահանջով է լինելու: Հանրահաւաքը նաեւ մայիսեան յաղթանակների ոգով է կազմակերպուելու, լինելու են ելոյթներ՝ դրան նուիրուած:
Մեր տեղեկութիւններով՝ հանրահաւաքի նախապատրաստական աշխատանքները արդէն իսկ սկսուել են. չի բացառւում, որ այդ հանրահաւաքին մասնակցէն նաեւ Արցախի իշխանութիւնները, ինչպէս նաեւ ընդդիմութիւնը: