Հայաստանում անցած տարի անցկացուած մարդահամարի արդիւնքներով Հայաստանի մշտական բնակչութեան թիւը 2022 թուականի հոկտեմբերի դրութեամբ կազմել է 2 միլիոն 928 հազար 914 մարդ։ Թուի մէջ ներառուած են նաեւ մարդիկ, որոնք Հայաստանում են բնակւում, սակայն մարդահամարի պահին մինչեւ մէկ տարի ժամկէտով բացակայել են Հայաստանից։
Վիճագրական կոմիտէի հրապարակած նախնական տուեալների համաձայն՝ առկայ բնակչութեան թուաքանակը կազմել է 2 միլիոն 638 հազար 917 մարդ։
Հայաստանում մարդահամարներ են անցկացուել նաեւ 2001 եւ 2011 թուականներին։
2001 թուականի մարդահամարի տուեալներով Հայաստանի մշտական բնակչութեան թիւը կազմել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ, իսկ առկայ բնակչութեան թիւը՝ 3 միլիոն 2 հազար 598 մարդ։
2011 թուականի մարդահամարի տուեալներով՝ Հայաստանի մշտական բնակչութեան թիւը կազմել է 3 միլիոն 18 հազար 854 մարդ, իսկ առկայ բնակչութեան թիւը՝ 2 միլիոն 871 հազար 771 մարդ։