Հայ ժողովրդի թիկունքում, ստուերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձեւաչափով հանդիպումներ։
ԱԺ նիստում յայտարարել է «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը։ Նա ԱԺ փոխնախագահ Յակոբ Արշակեանին նախ հարցրել է, թէ ինչով է պայմանաւորուած Թուրքիայի հետ բանակցութիւններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբէն Ռուբինեանի Վաշինգտօն գործուղումը արտգործնախարար Արարատ Միրզոյեանի պատուիրակութեան կազմում․
«Ին՞չ կարգավիճակով է Ռուբինեանը մասնակցում այդ բանակցութիւններին, արդյօք հայ-թուրքականը կապուած է հայ–ադրբեջանականի հետ։ Ալէն Սիմոնեանի որոշումով Ռուբինեանը գործուղուել է ապրիլի 28-ից մայիսի 5-ը։ Դա նշանակում է որ ենթադրւում էր ի սկզբանէ յայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցութիւններ են լինելու։
Պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի թիկունքում, ստուերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձեւաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ եւ Արցախի Հանրապետութեան անվտանգութիւնը, հարուածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականութիւնը եւ ազգային անվտանգութիւնը»,-նշել է Մանուկեանը։