Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը մանրամասներ է ներկայացրել Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովի հանդիպման վերաբերեալ։
«Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բարյամովի հանդիպումը:
Քննարկւել են տարածաշրջանում ստեղծւած անվտանգային իրավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի հարցեր:
Անդրադարձ է կատարւել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծւած հումանիտար իրավիճակին»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ ասւած է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրութեան մէջ։