ԱԺ ընդդիմադիր պատգամաւորների համար անհասկանալի է՝ ինչու է հայ-ադրբեջանական բանակցութիւններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցութիւններում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանը:
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը հետաքրքրուեց՝ ինչո՞ւ է Ռուբէն Ռուբինեանը մասնակցում բանակցութիւնների, որտեղ թուրքերը ոնց որ թէ չկան:
«Արդեօ՞ք ՀՀ իշխանութիւնները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական յարաբերութիւնների «կարգաւորումը» շաղկապում են իրար հետ, այսինքն՝ ենթարկւում են թուրքական հերթական նախապայմանին: Թուրքերը դեռ 1991-1992 թուականներից դա էին ասում, որ Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւնները երբեք չէն կարող կարգաւորուել, քանի դեռ չէն կարգաւորուել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնները, դա պէտք է յստակեցնենք», — նշեց Խաչատրեանը:
Ըստ նրա՝ կայ մէկ տարբերակ էլ՝ երեւի ԱԳՆ-ն չի կարողանում կարգաւորել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնները, Ռուբէն Ռուբինեանն էլ, որպէս նախկին ԱԳ փոխնախարար, լծուել է այդ գործին:/
«Մենք տեսնում ենք, որ հերթական անգամ Հայաստանի իշխանութիւնները ընկրկել են թուրքական պահանջների առջեւ», — յաւելեց Արթուր Խաչատրեանը: