Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքենի հետ: «Արմենպրես»-ին այս մասին յայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատուած ռազմաքաղաքական եւ հումանիտար իրադրութեանը:
Վարչապետ Փաշինեանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտուած են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղն ամբողջութեամբ հայաթափելու իր քաղաքականութեան հետեւողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգութիւնը խարխլող գործողութիւններին միջազգային հանրութեան համարժէք արձագանքի կարեւորութիւնը եւ գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատութեան միջազգային դատարանի վճռի անուէրապահ կատարման ուղղութեամբ:
Մտքեր են փոխանակուել նաեւ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թւում՝ Վաշինգտօնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։
Կողմերը կարեւորել են տարածաշրջանում կայունութեան ու խաղաղութեան ապահովման ուղղութեամբ հետեւողական ջանքերը:
Անդրադարձ է կատարուել հումանիտար բնոյթի այլ հարցերի: