Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկներ Գլենդել-Մոնթէբելո-Բևերլի Հիլզ

Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկներ Գլենդել-Մոնթէբելո-Բևերլի Հիլզ

Կիրակի, 24 Ապրիլին, Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը կազմակերպել էր Հայոց ցեղասպանութեան ամէնամեայ բողոքի ցոյցը Բևերլի Հիլզում Թուրքիայի հիւպատոսութեան դիմաց:

Ցոյցին մասնակցել է աւելի քան 1500 քաղաքացիներ, այդ թւում՝ համայնքի անդամներ, ուսանողներ եւ քաղաքական գործիչներ:  Օրուայ առիթով քանի բանախօսներ, այդ թւում՝ Մելոդի Սերայդարեանը, ով ելոյթ է ունեցել Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Երիտասարդական Դաշնակցութեան կողմից։ Միջոցառման հանդիսավարն էր Վանա Բաշեանը: Միւս բանախօսներն էին Սարիկ Արմենեանը Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի կողմից, Լևոն Պարոնեանը ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ կենտրոնական կոմիտէի կողմից, ինչպէս նաեւ ընտրուած պաշտօնատարներ, ներառեալ Բըրբենքի միացեալ դպրոցական կրթաշրջանի խորհուրդի անդամ դոկտոր Արմոնդ Աղախանեանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Քուրէն Դ. Պրայս կրտսերը եւ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ եւ Գլենդելի նախկին քաղաքապետ Արդի Քասախեանը:

Խօսքերի և ուղերձների խորքում գրեթէ բոլորը անդրադարձան Հայոց ցեղասպանութեան զոհերի եւ ներկայիս Արցախում նոր ձեղասպանութեան վտանգին:

Հայոց ցեղասպանութեան 108-րդ տարելիցին նուիրուած միջոցառումը Գլենդելում

Ապրիլի 24ի երեկոյեան ընտրուած պաշտօնեաներ, համայնքի անդամներ եւ առաջնորդներ հաւաքուեցին Գլենդելի քաղաքապետարանի հրապարակում՝ նշելու Հայոց ցեղասպանութեան 108-րդ տարելիցը: Միջոցառումը կազմակերպել էր Հայոց Ցեղասպանութեան (AGC) Յանձնախումբը, որը հարաւային Քալիֆորնիայի հայ համայնքի ամենամեծ կրօնական, քաղաքական, մշակութային, մարզական եւ մասնագիտական ​​կազմակերպութիւնների համագումարն է։   

Հանդիսաւոր միջոցառման հանդիսավարն էր AGC-ի նախագահ Միհրան Խաչատուրեանը: Նա ողջունեց մեծաթիւ հանդիսատեսներին եւ շնորհակալութիւն յայտնեց ներկայ գտնուելու եւ իրենց ձայնը բարձրացնելու համար՝ պահանջելով արդարութիւն անպատիժ ոճրագործութիւնների համար։ 

«Այսօր մեր ժողովուրդը բախւում է վտանգաւոր իրավիճակի, ինչպէս եղաւ 108 տարի առաջ, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են էթնիկ զտումների իրենց քաղաքականութիւնը եւ Հայկական լեռնաշխարհի բնիկ հայ բնակչութեան բնաջնջում։ Հրամայական է, որ այսօր՝ ապրիլի 24-ին, ոչ միայն յիշէնք մեր նահատակներին, այլեւ, բացի այդ, խօսենք միաձայն, բարձր եւ յստակ՝ աշխարհին ահազանգելով Արցախում ցեղասպանութիւնը կրկին կանխելու անհրաժեշտութեան մասին»,- ասաց պրն. Խաչատրեանը։   

Բանախօսների նշանաւոր ցանկի թւում էին կոնգրէսական Ադամ Շիֆը, ով յայտարարեց, որ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել է աննախադէպ օրինագիծ, որով Ամերիկայի Միացեալ Նահանգները պէտք է ճանաչեն Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Նա նաեւ կոչ արեց ԱՄՆ կառավարութեանը դադարեցնել Ադրբեջանին տրամադրուող բոլոր օգնութիւնները, նա վճռականօրէն պնդում էր, որ Բաքուի բռնապետական ​​ռեժիմին «ոչ մի լումայ» չպէտք է տրամադրուի: Կոնգրեսական Շիֆը նաեւ մտահոգութիւն  յայտնեց, որ Ադրբեջանը, կարծես, նորից պատրաստւում է պատերազմի, եւ եթէ պատերազմ սկսուի, նա մտահոգուած է, որ նման ռազմական գործողութիւնները կարող են սրուել եւ ներգրաւել այլ տարածաշրջանային տէրութիւնների: 

Քալիֆորնիա նահանգի դպրոցների գերատեսուչ՝ Թոնի Թուրմոնդը բացատրեց, թէ ինչպէս են Քալիֆորնիայի դպրոցներն առաջնագծում մեր երիտասարդութեանը Ցեղասպանութեան, մասնաւորապէս՝ Հայոց ցեղասպանութեան մասին կրթելու գործում: Բեմ բարձրացան նաև Քալիֆորնիայի նահանգային ժողովի անդամ Քրիս Հոլդէնը, Լոս Անջելեսի շրջանի տեսուչ Լինդսի Հորուաթը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրիգորեանը եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտեա Ռամանը, Գլենդելի քաղաքապետ Դէն Բրոտմանը եւ քաղաքային խորհրդի անդամներ Էլէն Ասատրեանը եւ Արտաշէս Քասախեանը:    

Փաստաբան և համայնքային ակտիվիստ Միլենա Մայիլյանը խօսեց իր Ճշմարտութեան և արդարութեան կենտրոնի աշխատանքի մասին: Կենտրոնը ձայնագրելով աւելի քան 400 վկայութիւններ և հաւաքելով ապացոյցներ վերապրածների կողմից ագրեսիայի ակտերից, որոնք Ադրբեջան իրականացրել է Արցախի հայ բնակչութեան դէմ։ Իր ելոյթի շրջանակում նա յայտարարեց, որ ստեղծւում է Հայկական իրաւական պաշտպանութեան հիմնադրամ, որը կօգնի ֆինանսաւորել մարդկութեան դէմ նողկալի հանդերձագործութիւն հեղինակների դէմ հայցերի հետապնդումը և միջոցներ կտրամադրի միջազգային հարթակներում Հայաստանի իրաւունքների պաշտպանութեան համար: 

Հայ համայնքի անունից ելոյթ ունեցաւ AGC Յանձնախմբի ներկայացուցիչ Անտուան ​​Բեզջյանը, ամբիոն բարձրացան նաև երիտասարդութեան ներկայացուցիչները ներառեալ  Անի Ղազարեան (ՀՅԴ-ՀԵԴ) և Նանոր Պետրոսեան (ՀԲԸՄ երիտասարդներ), պոեզիայի յուզիչ ասմունքը ներկայացրեց Փասադենայում Բլերի աւագ դպրոցի հայագիտական ​​ծրագրից Էլեն Վարդանեանը: Ասմունքեց մարգարիտա Խլղաթեանը:    

Նշենք, որ Ապրիլ 22ի առաւօտեան UACLA Յանձնախմբի նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան Մոնթէբէլոյի յուշարձանի շրջակայքում ևս տեղի ունեցաւ տարեկան ծաղիկների մատուցման արարողութիւն ազգային հասարակական և կրօնական առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցութեամբ:

Ապրիլ 24-ի առիթով Քալիֆորնիայի տարբեր համայնքներում և քաղաքներում միջոցառումներ են կայացել ներառեալ Բըրբէնք, Փասադենա, Օրենջ Քաունթի, ՍանՖրանսիսքո և այլ վայրերում որոնց, կամ անդրադարձել ենք նախորդ համարներում կամ կանդրադառնանք յառաջիկայում:   

Share