ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը հաստատել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի նշանակումը Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի պաշտօնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայութիւնը:
Գեներալը հրամանատարական պաշտօններ է զբաղեցրել ՌԴ զինուած ուժերում, եղել է ցամաքային զօրքերի
հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զօրքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. յուլիսից եղել է նախարարի խորհրդական:
Մասնակցել Է Չեչնիայի առաջին եւ երկրորդ պատերազմների մարտական գործողութիւններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողութեանը։
2014 p.-ին ստացել է գեներալ—գնդապետի զինուորական կոչում։