Արցախը կատարեալ շրջափակման մէջ է, 4 գիւղերը Հայաստանի հետ որոշակիօրէն կապ ունէին եւ գոնէ նուազագոյն կարիքները կարողանում էին բաւարարել, հիմա ընդհանրապէս փակուած են, նոյնիսկ մարդասիրական ապրանքներ չէն ստանում, չնայած երէկ հաղորդագրութիւն ստացուեց, որ որոշ ապրանքներ են հասել: Բայց հարցը պէտք է լուծուի քաղաքական մակարդակում։ Այս մասին այսօր «Նեմեսիս» գործողութեան հերոսների յիշատակը յաւէրժացնող իւշակոթողի մօտ յարգանքի տուրք մատուցելու ընթացքում MediaHub-ի հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ խօսելով Արցախի 4 գիւղերի լիակատար շրջափակման մէջ յայտնուելու եւ ստեղծուած իրավիճակից դուրս գալու հնարաւոր տարբերակների մասին։
«Սա հումանիտար, մարդասիրական հարց չի կարելի ներկայացնել, սա լուրջ քաղաքական խնդիր է, որովհետեւ, եթէ մարդասիրական ենք ներկայացնում, ապա մարդասիրական հարթութեան մէջ պէտք է փնտրուի լուծումը: Օրինակ՝ թուրքերը կարող են գալ, ինչ-որ գազային հանգոյց կառուցել, ասէն՝ Արցախ, միացիր մեր գազային հանգոյցին եւ հարցդ կը լուծուի, բայց սա կնշանակի Արցախի ուղղակի կլանում։ Պետք է պատճառները նայել, ադրբեջանցիները լկտիացան, երբ ՀՀ-ն հրաժարուեց խօսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին, վախեցաւ նոյնիսկ արտայայտել Արցախի Հանրապետութիւն բառը եւ ասաց՝ Արցախի ներկայացուցիչները թող բանակցէն Ադրբեջանի իշխանութիւնների հետ: Հենց Հայաստանը ձեռքերը լուաց Արցախից թուրքերը աւելի լկտիացան եւ ունենք այն, ինչ ունենք, եւ սրանք կարծում են՝ զոհելով Արցախը, կփրկէն Հայաստանը, բայց Ադրբեջանը ցոյց տուեց, որ հակառակն է. ինչքան դու զիջումների ես գնում, այնքան Ադրբեջանը լկտիանում է»,-շեշտեց Խաչատրեանը։
Մանրամասները՝ տեսանիւթում։